Բրիտանական The Daily Mirror պարբերականը հրապարակել է մի նյութ, որտեղ ասվում է, որ Կոկո Շանելի` ֆրանսիական օկուպացիայի ժամանակ նացիստների հետ համագործակցության վարկածները հաստատվել են։ Կինը, ով միլիոնավոր մարդկանց կուռքն ու նորաձևության կենդանի մարմնացումն էր, 20–րդ դարում աջակցել էր նացիստական հատուկ ծառայություններին։ Բացի դրանից, նա սեքսուալ կապի մեջ է եղել բարձրաստիճան գեստապոական սպա, բարոն Հանս ֆոն Դինկլագի հետ։
Պաշտոնապես հրապարակված փաստաթղթերը հաստատում են, որ Շանելը գործակալ է դարձել «Վեստմինստեր» կեղծանվամբ` ի պատիվ իր նախկին սիրեկանի։ Նրա հերթական համարը F-7124 էր։ Կոկոյին ընտրել էին Չերչիլի հետ բանակցություններ վարելու համար։
Պատմաբաններն ակնհայտորեն մեղադրում են նրան լրտեսության մեջ, բայց Կոկո Շանելն ուղղակի նորաձևության, ոճի և իր սիրելի գործի երկրպագուն էր։ «Նացիզմի հետ սիրավեպի» ավարտից հետո բարոն ֆոն Դինկլագեի հետ սիրավեպը չավարտվեց. նրանք միասին տեղափոխվեցին Շվեյցարիա։



