Գիտե՞ք ոնց տղերք, գիտե՞ք ինչի հումոր չարեցի, որովհետև միակ հումորը, որ կանեի`պիտի գրեի. «Բժիշկները երդվեցին Հիպոկրատին»: Այստեղ ո՞րն ա հումորը։ Սա հենց տեղով հումոր ա:
Այ սրա նման մի բան էլ ձեր արածն է: Չէ, հաստատ այս որոշումը մի քանի օր առաջ եք ընդունել ու հաստատ առաջարկողի ճակատն էլ պաչել եք: Այոոոո, կգնանք Ծիծեռնակաբերդում կերդվենք, ու ողջ ազգը ծնկաչոք կսիրահարվի մեզ ու կգնահատի մեր վեհագույն նկրտումը: Դուք հաստատ այսպես եք մտածել: Հակառակ դեպքում` առանց այդ էլ այդքան քարկոծված, անիծված ու նավսի տակ` նման որոշում չէիք կայացնի:
Հիմա հասկացա՞ք ձեր սխալը։ Հիմա վերջապես ընդունեցի՞ք, որ ձեր ու ժողովրդի բարոյական արժեքային համակարգերն ուղղահայացորեն տարբերվում են իրարից: Այն, որ ձեր համար թույն որոշում է, իրականում... մարդու լեզուն էլ չի պտտվում: Ի վերջո հիշեք ձեր գործառույթը, հիշեք ձեր գործողությունների նպատակը և արդյունքը ձեր ձեռքն ընկած մարդու համար:
Սա կորեացի վանականի տելեվիզրը շկաֆի գլխին դնելու պատմությունը չի: Դա այն հուշարձանը չի, տղերք...
Երեկ մեկի դատավճիռը հրապարակեցին: Գիտե՞ք ինչու հասարակական ընդվզում չեղավ։ Հա երիտասարդ էր, սեփական նախաձեռնությամբ չէր այդ քայլին գնացել, ինչ-որ տեղ ցավալի էր, բայց ընդվզում չեղավ, որովհետև սիրված չէր: Այս ժողովրդից արդեն ամեն ինչ առգրավված է, մի քանի բան է մնացել, մի կպեք դրանց: Ամբողջը ձերն է` և՛ հաճույքի օբյեկտները, և՛ հաճույքը, և՛ մեզանից առգրավվածը հաճույքի միջոցի վերածելը: Դա վաղուց փաստ է... Այ ինչ տակը մնաց, մեզ թողեք, մի կպեք իրանց։



