Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Facebook սոցիալական ցանցը որոշել է կատարելագործել հրապարակումների պատմության մեջ որոնումների համակարգը: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այժմ օգտատերերին հասանելի կլինի արագ որոնման գործառույթը:

Այժմ համակարգը կաշխատի անհատականացված ձևով: Որոնման տողում հավաքելով որևէ բառ, օգտատերը կտեսնի ոչ միայն դրա հետ կապված ամենահայտնի էջերը, այլև ընկերների այն գրառումները, որտեղ այդ բառը հիշատակվել է: Նշենք, որ թարմացված որոնման համակարգը հասանելի կլինի ինչպես համակարգչի, այնպես էլ բջջային հավելվածների օգտատերերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել