Մեծամորի ատոմակայանի վերազինման հարցը` ՀՀ-ԵՄ նիստումPanorama.am-ը գրում է․

Այսօր Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից: 

Նիստին մասնակցել է  հայկական պատվիրակությունը հետևյալ կազմով՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական և ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձևաչափի ձևավորմանն ու առևտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր: Որոշվել է շարունակել քննարկումները և առաջիկա ամիսների ընթացքում տեսակոնֆերանսների և բանակցությունների միջոցով հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձևաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար և կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման և զարգացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել