Armlur.am-ը գրում է․
«Ազատամարտիկների դաշինք»-ը հանդես է եկել հայտարարությամբ հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպի մասով: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը («Արաբոի» Մանվել) և Ռազմիկ Պետրոսյանը ծեծի են ենթարկվել:
«Խուսափելով ապատեղեկատվության տարածումից, անպատեհ մեկնաբանություններից «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչությունը մինչ այժմ հանդես չէր եկել համապատասխան հայտարարությամբ: Քիչ առաջ ավարտվել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության հրավիրած արտահերթ նիստը, որի ընթացքում մարտական ընկերները գնահատական են տվել հրամանատարների հետ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարելով, որ եղելությունը հայտնի է, այն ուղղված է Դաշինքի գործունեության դեմ և հերթական անգամ նպատակ ունի, ահաբեկման միջոցով, լռեցնելու ապօրինությունների դեմ ձայն բարձրացնող ազատամարտիկներին:
Ազատամարտիկները նաև հայտարարել են, որ նմանատիպ յուրաքանչյուր փորձ դատապարտված է ձախողման և կոչ արել մարտական ընկերներին վաղը՝ դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին հավաքվելու Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում՝ հետագա անելիքները համատեղ որոշելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



