Պետք է անդրադառնամ մեկ հարցի, որը տարիներ շարունակ համարել եմ ծեծված, բոլորի կողմից վաղուց ուսումնասիրված և ընկալված: Խոսքը գնում է Ա. Ս. Պուշկինի «Տազիտ» պոեմից վերցված «ТЫ ТРУС, ТЫ РАБ, ТЫ АРМЯНИН» արտահայտության մասին, որն արդեն վաղուց դարձել է Ադրբեջանի հակահայկական քարոզոչության մի մաս: Ինչու որոշեցի խոսել սրա մասին այսօր: Ժամեր առաջ բանավիճում էի մի դերասանի հետ, ով բողոքում էր ինչ-որ կայքում իր մասին վատ կարծիք արտահայտած մարդկանցից, նյութ էր տեղադրել, որտեղ ինքն անվանում է Ռուսաստանը ծակ նավ, և տակը մարդիկ ինչ-որ կարծիքներ էին գրում: Մի խոսքով, սա չէ կարևորը: Մի աղջիկ այդ պոստի տակ գրում է, որ դերասանին նեղացնողների մասին է հավանաբար Պուշկինն ասել այդ խոսքերը: Ուշադրություն չէի դարձնի, եթե մեր դերասան ընկերը չլայքեր այդ քոմենթը: Ստացվում է, որ մի շարք մարդիկ, նույնիսկ ենթադրյալ էլիտայի ներկայացուցիչները չգիտեն, թե իրականում ինչ է գրվել, ինչ կոնտեքստում և ինչ նշանակություն ունի: Գիտեք, դժվար թե ես լինեմ ձեր ամենակարդացած ֆրենդը, ոչ, Պուշկինի այս պոեմն էլ հաստատ կարդացած չէի լինի, եթե չլիներ հենց այդ արտահայտությունը: Տարիներ առաջ լսելով, որ մարդ, ում ես շատ հարգում ու սիրում եմ, ասել է նման բան, բնականաբար սկսեցի փորփրել և հեշտությամբ պարզեցի իրականությունը: Այժմ, որպեսզի մենք՝ հայերս, չկրկնենք ադրբեջանական քարոզչության այն մեսիջը, թե իբր Պուշկինը հայերի մասին նման բան է ասել, ես պետք է պարզաբանեմ, և եթե իմ 1.000-ից ավել ֆրենդերի մեջ գտնվի գոնե մեկը, ով հիմա ինձանից ա իմանալու սրա մասին, ուրեմն իզուր չեմ գրում:

«Ты трус, ты раб, ты армянин» արտահայտությունն ասում է ՈՉ ԹԵ Պուշկինը, այլ իր «Տազիտ» պոեմի հերոս, ազգությամբ չեչեն Գասուբը, ով բարկանում է իր տղայի՝ Տազիտի վրա, քանի որ տղան հրաժարվում է սպանել անպաշտպան վիրավոր թշնամուն: Այս մարդկային արարքը հայրը դիտարկում է իբրև վախկոտություն, երկչոտություն, քրիստոնյային (այսինքն՝ անհավատին), այլ ոչ թե չեչենին վայել արարք: Սևագիր տարբերակում «армянин» բառի փոխարեն եղել է «христианин», մաքրագրելուց Պուշկինը փոխել է այն «армянин»-ի՝ որպես քրիստոնյա բառի լիարժեք հոմանիշ: Բացի դրանից, այս երեք բառերը՝ «трус», «раб», «армянин», օգտագործվում են առանձին-առանձին, այլ ոչ թե իբրև մեկ իմաստ արտահայտող բառեր, քանի որ «армянин» բառից առաջ չկա «-» նշանը, որը պարտադիր կլիներ, եթե հեղինակն ի նկատի ունենար, որ այս երեք բառերն ունեն նույնատիպ իմաստ: Այստեղ պարզապես թվարկվում են մի շարք հատկանիշներ, որոնք հեղինակի կարծիքով հարիր են անպաշտպան մարդ սպանել ՉՑԱՆԿԱՑՈՂԻՆ, այսինքն՝ նա կարող է լինել վախկոտ, նա կարող է լինել ծառա, նա կարող է ինել Հայ:

Էսքան որ չալարեցի, գրեցի, խնդրում եմ դուք էլ կարդացեք ու տարածեք այն տեղերում, որտեղ կարծում եք՝ հնարավոր է չիմանան սրա մասին: Չի կարելի այսպես հեշտ ուտել ազերների կուտը ու մի բան էլ տարածել այս դեզինֆորմացիան՝ ներկա ու ապագա սերունդների մեջ սերմանելով ատելություն 19-րդ դարի լավագույն պոետներից մեկի՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի հանդեպ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել