Նախանձը զուտ մարդկային հատկանիշ է: Կենդանական, և հատկապես բուսական աշխարհում նախանձ հասկացողությունը չկա: Վարդը չի նախանձում մանուշակին, իսկ ուխտը` մրջյունին: Միայն ժողովրդական հեքիաթներում և առակներում են  կենդանիներն ու բույսերը ներկայանում նախանձողի կերպարով: 

180239_zavist

Մենք վախենում ենք նախանձի զգացում դրսևորելուց, որովհետև քրիստոնեության մեջ այն մտնում է յոթ մահացու մեղքերի մեջ: Սակայն հիանում ենք այն անձնավորությամբ, ով բացեիբաց ասում է. “Այո՜, ես նախանձում եմ”: Ասում ենք, որ նա համաձակ է:

Ճապոնացիները փորձարկում էին արել և պարզել էին, որ նախանձի դրսևորման ժամանակ ուղեղը հակազդում է այնպես, ինչպես ցավ զգալիս: Փաստորեն մենք մեզ արհեստականորեն ցավ ենք պատճառում:

1326392034-zavist

Այսպես նախանձը մարդու էվոլուցիայի հետ մեկտեղ առաջ գնաց , կիսվեց դարձավ բարի և չար նախանձ: Չար նախանձից դեմքդ կանաչում է, աչքերդ կարմրում են, հոգիդ` սևանում: Բարի նախանձի դեպքում աչքերդ լցվում են ջերմ արցունքնով, դեմքիդ բարի ժպիտ է հայտնվում ու դու նախանձի առարկային հիացած ես նայում: Բարի նախանձը քեզ դրդում է առաջ գնալ, նոր բարձրունքներ հաղթահարել, իսկ չար նախանձը …չար է):

Բայց ինչպես ասում է Սպինոզան. “Նախանձը մնում է նախանձ: Դա այն է, երբ դժբախտ ես տեսնելով ուրիշի երջանկությունը, և երջանիկ` երբ տեսնում ես ուրիշի դժբախտությունը”: Հետաքրքիրն այն է, որ նախանձը քաղաքակրթության հետևանք է: Երեխան ի ծնե չգիտի թե ինչ բան է նախանձը, բայց կարող է զգալ: Եվ այդ զգացումը նրա մոտ զարգանում է ծնողների ու հասարակության ջանքերի շնորհիվ:

Ինչևէ, ով երբեք չի նախանձել, թող առաջինը նա քար նետի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել