1in.am-ը գրում է․

Ամերիկացի դերասան Քեն Վեզերվակսը, որը 1960-ականների հայտնի «Ադամս ընտանիքը» սերիալում մարմնավորում էր Պագսլիի դերը, մահացել է 59 տարեկանում Կալիֆոռնիայում իր տանը: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա զարմուհի Շանեն Վիերան:
Վերջինիս խոսքով՝ մահվան պատճառը սրտի նոպան է:
Պագսլի Ադամսի դերը Քենի միակ աշխատանքն էր կինոյում, չհաշված ևս մեկ աննշան դեր քիչ հայտնի սերիալում:
Կատակերգական հեռուստասերիալը առաջին անգամ էկրան է բարձրացել 1964թ. սեպտեմբերի 18-ին: Սև-սպիտակ ինքնատիպ շոուն գոյություն ունեցավ ընդամենը 4 տարի:
1973-1974 թթ. հեռուստատեսությամբ ցուցադրվում էր համանուն մուլտֆիլմը, որն «Ադամս ընտանիքը» վերածեց կուլտային երևույթի:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1499871.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



