Tert.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի և եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է, քանի որ 1948 թ.-ին՝ այդ օրը, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան»: Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցները պետք է պայքարեն հանուն ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Իրաքի հյուսիս-արևմուտքում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները՝ նշելով, որ այդ անմարդկային բռնությունների մասին խոսել է նաև երկրի ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Եզդիական համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
Անդրադառնալով Իրաքի հյուսիսում եզդիների խնդիրներին, ինչպես նաև Սիրիայում քրիստոնյաների հանդեպ բռնություններին և Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ցեղասպան քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



