Panorama.am-ը գրում է․
Եթե Ռուսաստան-Թուրքիա գազային գործարքը լինի, Ռուսաստանի ստրատեգիական կոորդինատները կփոխվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
«Պարզ է, որ այդ պարագայում ռուս-թուրքական մերձեցման առաջին պայմանը, վրացիների հետ համախորհուրդ, լինելու է Հայաստանին նեղելը: Սա Կարսի դաշնագրի ենթաշերտերն են»,-նշեց Շիրինյանը:
Ըստ նրա՝ կա նաև երկրորդ մասը. «Եթե այս տենդենցը գնա մի քանի ամիս, ես վստահ եմ, որ Հայկական հարցի հաջողությունները Միացյալ նահանգներում ակնհայտ են դառնալու»:
Անդրադառնալով Անդրբեջանի հետ հարաբերությեուններին՝ բանախոսը շեշտեց, որ ռուսական գազի այս տեղաշարժը լինելու դեպքում Ադրբեջանը չեզոքանում է. «Հակասություններ կարող են առաջանալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Եթե չկարողանան այդ հակասությունները հաղթահարել, մենք, կարծում եմ այստեղ Լենինի սիրելի տարբերակով պետք է գնանք՝ հակասությունները որքան հնարավոր է թշնամու ճամբարում ուժեղացնել»:
Տեսանյութն՝ այստեղ



