Larisa-Alaverdyan_24Araratnews.am-ը գրում է․

ՀՀ առաջին օմբուդսմեն, Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփ կերպով խոսեց ու փորձեց ներկայացնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացը և ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, որը դեռևս ընթացքի մեջ է: Լարիսա Ալավերդյանը նախ նշեց, որ ադրբեջանցիների գործողություններն այսօր չէ, որ սկսել են ակտիվանալ, արդեն 2-3 տարի է, ինչ այդ ալիքը բարձրացել է:

«Ալիևին հստակ հասկացրել են, որ որևէ շահագրգիռ պետություն թույլ չի տալու լայնածավալ պատերազմով լուծել այդ քաղաքական խնդիրը: Ադրբեջանն, էլ հասկանալով, որ չկա նման հնարավորություն, որդեգրել է քաղաքականություն, որը իրեն բնութագրում է որպես  տեռորիստական խումբ»,- ասաց տիկին Ալավերդյանն ու նկատեց, որ ինչքան էլ Ադրբեջանը ճանաչված է, ընդգրկված է տարբեր միջազգային ծրագրերում, միևնույն է, իր դրսևորումներով իրեն հավասարեցնում է տեռորիստական խմբի:

Լարիսա Ալավերդյանը հարկ համարեց հիշեցնել, որ որևէ խոշոր պետություն չի ճանաչում ԼՂՀ-ն դե յուրե, բայց դե ֆակտո ճանաչված է. խոշոր պետություններում ունի ներկայացուցիչներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել