Slaq.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամության:
Գալուստ Սահակյանը կարևորել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները և երկկողմ հանդիպումները: Նա, կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը խթանելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-չինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գիտակրթական, մշակութային, տնտեսական բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը և ողջունել Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնումը, որը կնպաստի գիտակրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի կարգավորման բանակցային սկզբունքին և բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությանն արժանի գնահատական տալու մասին՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ չինական կողմն իր մասնակցությունը կունենա 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



