Մարզպետը զգուշացրել է. Նոր նախարարի նշանակմամբ կփոխվեն պահանջներըPanorama.am-ը գրում է․

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նոր նախարարի նշանակմանը ասել է, որ նոր նախարարության ձևավորմամբ և նախարարի նշանակմամբ, բնականաբար կփոխվեն նաև պահանջներն աշխատանքի նկատմամբ: Մարզի ղեկավարը հորդորել է շարունակել ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել աշխատանքային պարտականություններին: Այս մասին հայտնում են մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ նորաստեղծ նախարարությունը ղեկավարում է Արմեն Երիցյանը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաև երկրաշարժի հետևանքով տուժածների տան խնդրին: Ա. Նալբանդյանն ասել է, որ երկրաշարժի տարելիցի նախօրեին մարզ եկած քաղաքաշինության նախարարի հետ քննարկվել են Ալավերդի և Ախթալա քաղաքներում ֆրանսիացիների, հույների և այլոց կողմից անցյալում կառուցված թաղամասերի վերակառուցման ուղղությամբ տարվելիք աշխատանքները, ինչը նպատակ ունի այս համայնքները դարձնել միջազգային տուրիստական կենտրոններ և որ ամենակարևորն է՝ երկրաշարժի հետևանքով դեռևս անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման խնդիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել