Բրեդլի Քիսլինգի «Կրկին հայտնագործելով Հայաստանը» ուղեցույցը ինձ շշմեցրել էր իր նախաբանով:

Ցավոք ձեռքիս տակ չունեմ գիրքը, փորձեմ մոտավոր գրել Բրեդլիի խոսքը.



«Մի օր Եգիպտոսում տոմսի հերթի էի կանգնած: Պետք է տոմս գնեի, որ մտնեի ու Սֆինքսին ավելի մոտիկից նայեի: Հետևումս 2 ամերիկացի էին կանգնած, որ հեռվից նայում էին Սֆինքսին ու քննարկում նրա գեղեցկությունը: Երկար-բարակ քննարկելուց հետո եզրակացրին, որ սա լավը չի, քանի որ Լաս Վեգասի Սֆինքսն ավելի գեղեցիկ է: Այսպիսի մարդկանց ես խորհուրդ չեմ տա այցելել Հայաստան»:



Էխ Բրեդլի, այսպիսի մարդիկ արդեն ներդրումներ են անում Հայաստանում:

ՀԳ
Տեսնես Վարչապետը տեղյակ է, որ Երևանյան ներդրումները, ինչպես Դաբավոգն է ասում՝ Երևանի դուբայացումը, հակասում է իր տնտեսական զարգացման հեռանկարին՝ կապույտ օվկիանոսին: Ախր դուբայների հետ Երևանը չի կարող մրցել, մենք մեր «նիշան» ոչ թե պիտի ստեղծենք, այլ ունենք՝ բայց ավիրում ենք ու թքում դրա վրա: Քչից շատից տուրիզմ ունեինք, դա էլ են վարի տալիս :((((

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել