Վերակենդանացման բաժանմունք ժամը 16:00-ից 17:00-ը կարող է մտնել յուրաքանչյուր ոք, ով կվճարի 3000 դրամ: Ու էդ ժամին վերակենդանացման բաժանմունքի առաջ մի մեծ հերթ է գոյանում՝ ամեն մեկը ձեռքին բռնած 3000-անոց վճարման կտրոններ: Ուղիղ 16:00-ին այս դրսից եկած պոտենցիալ վիրուսակիր ժողովուրդը մեծ բանակով անարգել գրոհում են ռեանիմացիայի սենյակները:
Ես պապանձվել էի:
Ես որ հաստատ չեմ ցանկանում իմ հիվանդի կողքի պառկածին այցելի գրիպով ու անգինայով հիվանդ մեկը: Էլ չեմ ասում` մի 10 հոգի` ով պատահի.... Էս երևույթը բացի նրանից, որ ուղեղումդ չի տեղավորվում ու անգրագետ բժիշկի մտքի արգասիք ա, նաև հանցագործություն ա; Ինչ-որ մեկը բիզնես ա անում իմ հիվանդի կյանքի հաշվին: Պատկերացնու՞մ եք, եթե էս պահին, Աստված չանի, մեր 85 տարեկան պապիկը գրիպով ու անգինայով վարակվի.....
Ժողովուրդ, եթե որևէ մեկն ինձ պատմեր, չէի հավատա....
Էս ուր ա հասել առողջապահության ոլորտի բիզնեսը....
Էս պահը որ խայտառակություն ա:
Հ.Գ. Մտածում եմ, թե կտրոններ են տալիս, ուրեմն հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեղյակ ա ու գուցե ինքն ա հորինել էս չալաղաջ բիզնեսը:
Կամ գուցե Հայաստանում ամեն տեղ ա էսպես` որոշակի ժամերի դրսից ով ուզենա, կվճարի, կմտնի, կֆռֆռա ցանկացած հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում.... Սա էլ արդեն ուրիշ չալաղաջ բիզնեսի մասին ա խոսում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/753210328083236?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել