Այսօր Արուս Ասրյանի ծննդյան օրն է: Խոնարհվում եմ և ասում.
Արուս Հարությունի Ասրյան՝ մոտ 250 դեր, ավելի ճիշտ կերպար, ավելի ճիշտ 250 համարյա իրարից տարբերվող մարմնավորումներ. Արուս Ասրյանը հայ բեմի մեծանուն դերասանուհի է, ով ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի կոչումները ոչ թե ստացել է, այլ վաստակել, ով ոչ թե խաղացել է դերեր, այլ մեղմ ասած քանդակել է ամեն մի դերից մոնումենտալ մի կոթող: Նրա խաղացած ամեն մի դեր հասու չէ մեր այսօրվա դերասանուհիներին: Հասու չէ, որովհետև նա մտնում էր կերպարի մեջ, նա վերապրում էր իր հերոսի կյանքի ամեն մի րոպեն: Նա իսկական հրաշք էր: Ցավոք սրտի, մենք այլևս նման դերասաններ չենք ունենա, չենք ունենա Հրաչյա Ներսիսյան, Բաբկեն Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Ֆրունզիկ: Ինչքան էլ որ մեր այսօրվա դերասանները ջանան, մեկ է, նրանք չեն կարող այնպես խաղալ, ինչպես խաղում էին Արուս Ասրյանը և իր ընկերները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել