Lurer.com–ը գրում է.

200-ամյա առճակատման պատմություն ունեցող երկրները, փոխելով կուրսը, որոշել են ընդհանուր «թշնամի» գտնել: Այս մասին գրել է The New York Post-ը` Իրանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին: Նմանօրինակ ընդհանուր թշնամի է դարձել ԱՄՆ-ն: Հրատարակությունը նշում է, որ Ռուսաստանի և Իրանի մոտ մեծ «վրդովմունք» է կուտակվել Վաշինգտոնի և նրա՝ Եվրոպայում և Մերձավոր Արևելքում դաշնակիցների նկատմամբ: Թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը դարձել են արևմտյան պատժամիջոցների սուբյեկտներ: Երկու երկրներն էլ կասկածում են, որ ներկայիս նավթի գների անկումը ԱՄՆ-ի և նրա հարուստ արաբ դաշնակիցների «դավադրությունն» է: Բացի այդ, Ռուսաստանը և Իրանը կարծում են, որ Վաշինգտոնը ձգտում է փոխել իրենց քաղաքական ռեժիմը տնտեսական ճնշման միջոցով. գրում է թերթը: Հրապարակման համաձայն` Ռուսաստանը և Իրանը հույս ունեն ստեղծել համախմբված «պատ» Բալթիկից մինչև Պարսից ծոց և պաշտպանվել նրանից, ինչը անվանում են «ամերիկյան սխեմաներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել