Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Խրիմյան թանգարան
Հին Վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող շենքը Խրիմյան թանգարան-պատկերասրահն է, որ կառուցվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի կողմից 1896 թ.: Խրիմյան Հայրիկի նախատեսած թանգարանը, որի համար տարբեր կողմերից արագ հավաքվեցին տարբեր ցուցանմուշներ (շատերն այսօր Հայաստանի Պատմության թանգարանում են), սակայն շատ կարճ իր նպատակին ծառայեց: Խորհրդային տարիներին շենքը բռնագրավվեց և եկեղեցուն վերադարձվեց միայն 1957 թ. և գործածվեց իբրև հանդերձարան և պահեստ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց Խրիմյան Հայրիկի երազանքը. շենքը հիմնովին նորոգվեց Սարգիս և Հռութ Բեդևյաններ (ԱՄՆ) ամուսինների բարերարությամբ և ստացավ հիմնադիր Հայրապետի անունը: Ջերմային և լուսային թանգարանային միջազգային սկզունքներին համապատասխանող թանգարանում առաջիկայում հանգրվանելու են նաև Արշիլ Գորկու աշխատանքները, որ կտակվել են Մայր Աթոռին: Շենքի առջև կանգնեցված է նաև Մկրտիչ Խրիմյան Հայրապետի բրոնզաձույլ արձանը:
«Ճանաչենք Ս. Էջմիածինը» շարքից
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=424792244250727&set=a.129580130438608.21406.100001598644661&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել