Doctors.am-ը գրում է․
Մանկաբույժներն ասում են` ավելի լավ է երեխային սառեցնել քան գերտաքացնել: Սակայն մայրիկները, ովքեր հետևում են այս խորհրդին, երեխային զբոսանքի տանելիս խնդրի առաջ են կանգնում. ինչպես հասկանալ որ երեխան մրսում է:

 

Իսկապես, ինչպե՞ս հասկանալ, չէ՞ որ բառերով ասել նա չի կարող, միայն լալիս է և ոչ միշտ հասկանալի պատճառներով. գուցե շոգ է, կամ ցուրտ, կամ քաղցած  է:

 

Այսպիսով, առաջին չափորոշիչը մաշկի գույնն է: Փոքրիկի մաշկը պետք է բաց վարդագույն լինի: Եթե զբոսանքից հետո երեխայի հագուստը փոխելիս նկատեք, որ մաշկը կարմիր է, կնշանակի գերտաքացրել եք նրան: Հաջորդ անգամ ոչ այդքան տաք հագուստ ընտրեք:

 

Երկրորդ չափորոշիչը փոքրիկի ռեակցիան է:Եթե երեխան մրսում է, նա ոչ միայն լալիս է,այլ նաև ակտիվ շարժվում: Այս ռեակցիան բավականին բուռն է, այն շատ արագ կսկսեք տարբերել:

 

Սակայն փոքրիկը կարող է լաց լինել և անհանգիստ լինել նաև շոգելիս: 

 

Եթե հագուստի տակ նրա մաշկը տաք է ու կարմիր,ապա իհարկե նա շոգի պատճառով է լալիս:

 

Եթե փոքրիկը լաց չի լինում, ձեռքերն ու ոտքերը անհանգիստ չի շարժում , և զբոսանքից հետո հասած լոլիկ չի հիշեցնում, ապա նա ճիշտ է հագնված:

 

Երեխային հագցնելու մյուս կանոնը նրան նույնքան շերտ հագուստ հագցնելն է, որքան ինքներդ եք հագել, գումարած ևս մեկ շերտ: ինչպես ցանկացած այլ կանոնի, սրան էլ անհրաժեշտ է սթափ մոտենալ: Եթե դուք բարակ սվիտերով ու բաճկոնով եք` փոքրիկին երկու բրդյա սվիտեր ու բմբուլե կոմբինիզոն հագցնելն այնքան էլ խելամիտ չէ, այնպես չէ՞:

 

Եվ վերջապես ինչ վերաբերում է տատիկների սիրելի՝ երեխայի ներբաններն ու այլ մարմնամասերը շոշափելու մեթոդին. երեխան իրավունք ունի սառը ներբաններ ունենալ. սա նշանկում է, որ նրա օրգանիզմում ջերմակարգավորումը հրաշալի է գործում :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել