Այսօր վաղ առավոտյան ազգադավ Նիկոլը Էստոնիայում այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ նրան դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Անկեղծ ասած՝ խիստ մեծ անհանգստությամբ էինք հետևում Սրբազանի խոսքին և վարքագծին։ Եվ հարցն ամենևին այն չէ, որ վերջինս բառիս բուն իմաստով փառաբանում էր Փաշինյանին ու նրա դավաճանական քաղաքականությունը։ Ի վերջո, Վազգեն Սրբազանից այլ բան չէինք էլ ակնկալում։ Բայց արքեպիսկոպոսն այնքան էր հուզվել, որ արդեն ակնկալում էինք, թե ուր որ է կհամբուրի Նիկոլի աջը։ Փառք Աստծո՝ դա տեղի չունեցավ։ Համենայն դեպս՝ տեսախցիկները նման բան չեն ֆիքսել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել