Նախկին ընկերուհիները մի որակ ունեն, որը միավորում է գրեթե բոլոր նրանց. նրանք կարողանում են անսպասելի հանդիպել նախկին ընկերոջը հենց «ամենաճիշտ» պահերին ու լուրջ խնդիրներ ստեղծել մեր նյարդային համակարգի համար։ Այդ պատճառով, մինչ հերթական սիրային արկածի մեջ Ձեզ նետելը Ձեր նախկինների հետ, փորձեք ինքներդ Ձեզ հարցնել, թե արդյո՞ք Ձեզ իրոք պետք է սեքսը նրա հետ։ Այս հարցն ունի միայն երկու հնարավոր պատասխան՝ այո և ոչ, ուստի եկեք հասկանանք, թե ինչպես կողմնորոշվել, երբ այս երկընտրանքի առջև եք հայտնվում։
Երբ է պետք ձեռնպահ մնալ նախկինի հետ սեքսից
Սեքսից ձեռնպահ մնալու կոնցեպտը, որպես այդպիսին, արդեն իսկ զարհուրելի բան է թվում, բայցևանպես, մինչև նրա կրծքի կանչող կոչին արձագանքելը մի պահ մտածիր. դուք հո իզուր չե՞ք բաժանվել։ Փորձիր քո ներքին կշեռքով չափել, թե որքան նյարդային բջիջ է նա բնաջնջել քո գլխում, մինչև վերջաապես որոշել եք բաժանվել։
Հետո փորձիր հիշել Ձեր սեքսը, որ ունեցել եք մինչև բաժանվելը, ու ազնվորեն պտաասխանիր հետևյալ հարցին. արդյո՞ք արժե նյարդային բջիջների հերթական չափաբաժնով վճարել այն սեքսի համար, որից հետո դու նորից հայտնվելու ես քեզ նյարդայնացնող հանգամանքների հետ բախման մեջ։
Եվ այդժամ գուցե որոշես, որ, այնուամենայնիվ, կարելի է մի քիչ ավելի շատ տքնել ու աղջիկ ճարել, ով չի գալիս նախկինից ձգվող խնդիրների ու կռվախնձորների բեռով։
Երբ է ցանկալի համաձայնվել նախկինի հետ սեքսին
Կա երեք դեպք, երբ նախկինիդ հետ սեքսն արդարացված է.
- Քեզ պարզապես անհրաժեշտ է սեքս ունենալ հենց հիմա ու հենց այստեղ. դա երբեմն լինում է, ու նման պահերին նախկինները կարող են լինել լավագույն լուծումը, որովհետև ձեր մարմինները գրեթե վստահաբար դեռ հիշում են իրար, իսկ երկար բաժանումը հավելյալ սրություն է հաղորդում ու մղում է նոր էքսպերիմենտների ու զգացողությունների։
Իսկ առավոտյան, երբ արթնանաք, կարող եք ևս մեկ անգամ կրկնել, հետո շնոորհակալություն կհայտնեք ու վերջապես կուղեկցեք նրան մինչև դուռը։
- Նախկինի հետ սեքսն արդարացված է նաև, եթե բաժանումից անցել է առնվազն 6 ամիս ու դու, այնուամենայնիվ, կարոտում ես նրա մարմինը և ոչ միայն մարմինը։ Համաձայնվիր, եթե այդ աղջիկը դեռ թանկ է քեզ համար, որովհետև զուտ սեքսուալ զուգընկերուհի ճարելն այդքան էլ բարդ խնդիր չէ, բայց հոգեհարազատ մարդու հետ լինելը երբեք չի կարող համեմատվել դրա հետ։
Նման մարդու հետ սեքսը կարող է նշանակել նաև նախկին հարաբերությունների վերադարձ ու այդքանով հանդերձ, պետք է որոշեք, թե արդյո՞ք դուք դա ցանկանում եք։
- Նախկինի հետ սեքսին կարելի ու պետք է համաձայնվել, եթե բաժանումից անցել են տարիներ, իսկ վերստին հանդիպելիս նա քեզ նոր ու հետաքրքիր կթվա։ Նման դեպքում նախկինի հետ սեքսը նման է լավ հին գինու, պինդ է, գրգռող է, լավ բուրմունք ու հիանալի համ ունի։
Սակայն պետք է հիշեք, որ եթե նա Ձեզ նոր մարդ է թվացել, ապա Դուք էլ պետք է Ձեզ համապատասխանաբար դրսևորեք նրա հետ։ Այսինքն՝ ծաղիկներ նվիրեք, ժամադրությունների հրավիրեք, երգեր երգեք, անեկդոտներ պատմեք ու որ ամենակարևորն է՝ մի հիշեք անցյալի մասին, ընդհանրապե՛ս։ Նախկինի հետ սեքսը կարող է լավը լինել նաև նրա համար, որ այն կլինի նորովի։
Ի դեպ, հետաքրքիր ստատիստիկ տվյալների մասին. համաձայն հետազոտությունների՝ մարդկանց 50 տոկոսը վերադառնում է իրենց հարաբերություններին։ Առավել հաճախ դա լինում է բաժանումից 4 ամիս անց, երբ նեղացածությունն արդեն մոռացված է լինում, իսկ զգացմունքները դեռ չեն մահացել։ Մյուս կողմից, մարդկանց մեծամասնության համար նախկինի հետ սեքսը պարզապես քողարկված մազոխիզմի դրսևորում է, ուստի դրանից խուսափելն ամենաճիշտ լուծումն է։