Armnewstv.am-ը գրում է․
Sony Pictures--ի «Հարցազրույց» ֆիլմն է, դեռ էկրան չի բարձրացել, բայց արդեն մեծ աղմուկ է հանել: Գլխավոր հերոսները երկու լրագրողներ են, որոնք ուղևորվում են Հյուսիային Կորեա, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին սպանելու: Հյուսիսային Կորեայում ֆիլմն անվանեցին տերորիզմի ակտ ու խոստացան` հեղինակները կպատժվեն:
Պատիժը չուշացավ: Sony-ին ստացավ առաջին շնորհավորանքը` խոշոր կիբեր հարձակում: Հաքերների ձեքում են կինոյի գործիչների, հոլիվուդյան դերասաններ Սիլվեստեր Ստալոնեի, Անժելիկա Ջոլիի, Քեմերոն Դիազի, Բրեթ Փիթի և ընկերության աշխատակիցների 47 հազար 100 տերաբայթ ծավալով անձնական տվյալներ: Ցանցում են հայտնվել ստուդիայի աշխատակիցների նույնիսկ աշխատավարձի չափն ու տան հասցեն: Տվյալների մեծ մասը պահվել է Microsoft Excel ֆայլերում, որոնք գաղտնաբառով պաշտպանված չեն եղել: Հաքերները գողացել են նաև ընկերության նկարահանումների մասին գաղտնի ինֆորմացիան ու նոր ֆիլմեր, որոնք դեռ վարձույթում չեն հայտնվել: Հարձակման միակ կասկածյալը հյուսիսկորեացի ցանցահեններն են: Նրանք այդպես վրեժխնդիր են լինում իրենց առաջնորդին ծաղրելու համար: Հյուսիսային Կորեայի իշխանությունը հայտարարեց, որ կապ չունի հարձակման հետ: Երկրի պաշտպանության ազգային հանձնաժողովն էլ նշեց, որ իրենց երկրին մեղադրող կեղծ տեղեկությունները տարածել է Հարավային Կորեան:
Sony Pictures Entertainment-ի աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել, որտեղ զգուշացվում է, որ նրանց ընտանիքի անդամներին վտանգ է սպառնում: Նամակների հեղինակները ներկայացել են որպես Guardians of Peace` խաղաղության պահապաններ հաքերական խմբավորման անդամներ, բոլոր հաղորդագրությունները նույն տեքստն ունեն` հույսը կլքի ձեզ, և Sony Pictures-ը կկործանվի` All hope will leave you and Sony Pictures will collapse:
Ընկերությունը դիմել է դաշնային հետաքննությունների բյուրո. Sony-ին նման պատմության մեջ է հայտնվել նաև 2011-ն, կորցրել էր 15 միլիոն դոլար: Հյուսիսային Կորեան էլ վերջին տարիների ուժեղ հաքերներ է պատրաստում: 1800 հաքերները համարվում են երկրի զինված ուժերի էլիտան:
Տեսանյութն՝ այստեղ