Հեքիաթային գեղեցկության հարսանեկան զգեստներ ստեղծող իսրայելցի հռչակավոր դիզայներ Inbal Dror-ը ներկայացրել է 2015 թվականին հավաքածուն, որը ստեղծելուն դիզայներին ոգեշնչել է կախարդական Վենետիկը: Դե իսկ հենց ոգեշնչման աղբյուրն էլ դարձել է անչափ գեղեցիկ ու քնքուշ ֆոտոշարքի ստեղծման միջավայր: 2015 թվականի հավաքածուում Inbal Dror-ը շեշտադրում է կատարել մարգարիտներով և Swarovski բյուրեղիկներով ձևավորման վրա: Թեթև, եթերային գործվածքները թույլ են տալիս ստեղծել անկրկնելի և սքանչելի հարսանեկան զգեստներ, որոնք իդեալական կերպով կընդգծեն հարսի կառուցվածքը:
Նյութի աղբյուր՝ https://harsaniq.wordpress.com/2014/12/06/inbal-dror-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել