Newmag.am-ը գրում է․

Սուտ են ասում, թե էն ժամանակվա Երևանն ավելի լավն էր: Ասում են` քաղաքի թամանյանական ճարտարապետությունն այսօր փչացրել են: Պիտի ասեմ, որ հիմա Երևանն ավելի գեղեցիկ է, քան առաջ: Չնայած` ես միշտ էլ սիրել եմ այս քաղաքը: Սիրահարված եմ իմ քաղաքին: Իմ լավագույն տարիներն այստեղ են անցել: Ուրիշ բան` որ կանաչ գոտիներն են քչացել:

Երևանը շատ եմ սիրում` հատկապես առավոտյան: Հիշում եմ` երբ երիտասարդ էի, լինում էր` ընկերներով խնջույքից վաղ առավոտյան էինք վերադառնում: Դրսում էլ սովորաբար մեքենաներ էին կանգնում` մածունով բեռնված: Մենք էլ առանց երկար մտածելու ամեն մեկս մի շիշ վերցնում ու գնում էինք: Գողանալ չէր, պարզապես գիշերվա խնջույքից հետո խմած տեսնում էինք մածունով մեքենաներն ու վերցնում էինք: Եթե փող էր լինում, թողնում էինք, եթե չէ, այդպես էինք վերցնում: Բացում-խմում էինք, որ թարմանանք: Լինում էր, իհարկե, նկատում էին ու մեր հետևից վազում: Մենք էլ ստիպված… փախչում էինք: Չէ’, գողություն չէր, ուղղակի արկածախնդրություն էր, որը բոլորի մեջ էլ կա…

Երևանում 6 հասցե ասեմ, որ միշտ իմ սրտո՞ւմ են… Ասե’մ:

1. Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը: Այս թատրոնը դարձել է իմ տունը:

2. Այն ժամանակվա Պոպլովոկը: Շատ էինք սիրում այս վայրը: Այստեղ հավաքվում էինք, ժամերով վիճում:

3. Թեմուրանոց: Գեղարվեստի ակադեմիայի մոտ էր: Բուֆետապանի անունով էինք այդպես կոչում: Այնտեղ միշտ գարեջուր ու տապակած կարտոֆիլ էին տալիս: Այդտեղի ֆիրմային ուտեստն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել