Ծիծաղելի է, որ հատկապես իշխանությունն է որպես ԵՏՄ-ին անդամակցության փաստարկ հղում անում ժողովրդի կարծիքին. «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը դա է ցանկանում»: Է՞, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ այս մակաբույծ իշխանությունը առանց արյուն թափելու հեռանա, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է» ապրել իրավունքի երկրում, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ երկրաշարժի գոտի հասկացությունը վերանա, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ իշխանությունը ձևավորվի նորմալ ընտրություններով, ոչ թե ՀՀԿ-ի պարտադրած անհասկանալի ցուցակներով, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է» մասնակցել մեր երկրի տնտեսության ձևավորմանը, ոչ թե արտամղվել օլիգարխների կողմից, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ երկիրը չմարդաթափվի, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որպեսզի «պետական կարիքների համար» իրենք չունեզրկվեն, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ դիվանագետները դիվանագիտությամբ զբաղվեն, գիտնականները՝ գիտությամբ, պատգամավորները՝ օրենսդիր գործունեությամբ (ոչ թե թալանով), բժիշկը մարդ բուժի, գյուղացին՝ գյուղատնտեսությամբ, չինովնիկը ծառայություններ մատուցի իրեն... Վերջապես, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է» ԵՏՄ, որովհետև նրանց թվում է, որ ԵՏՄ-ն է կարգավորելու իր այս ցանկությունները: «Մեր ժողովրդի մոտ 80 տոկոսի» այսքան ցանկություններից միայն այս մե՞կն ընտրվեց «ի կատարումն»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/421171541368461?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել