Գյուղացու ու քաղաքացու տարբերությունը հիմնականում այն է, որ երբ քաղաքացուն կյանքը որոշակի «նվերներ» է մատուցում, քաղաքացին կարող է չեմ ու չում անել ու ավելի լավ նվերի սպասել կամ էլ չարժևորել կյանքի պարգևները, իսկ գյուղացու դեպքում` գյուղացին կյանքի ցանկացած պարգև ընդունում է որպես վերջինը ու այն ատամներով պահում է: Ավելի ստույգ ասած՝ գյուղացին իրեն տրված ամենաչնչին շանսը մինչև վերջ օգտագործում է, իսկ քաղաքացուն թվում է, թե այդպիսի շանսեր դեռ լիքը կտրվեն, դրա համար էլ մատների արանքով է նայում իրեն տրված շանսերին: Սակայն կան դեպքեր, երբ գյուղացին գիտակցաբար չի ընդունում իրեն տրված շանսերը, սակայն դրանք եզակի են ու վերաբերվում են միայն ամենաբարձր հոգևոր արժեքներ կրող գյուղացիներին, ու ինչքան էլ քաղաքացին փորձի նույն կերպ վարվել, նա չի կարող իր հոգևոր աստիճանով հասնել այդպիսի ընտրություն կատարած գյուղացուն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arakel.semirjyan/posts/784728188233300
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել