Այսօր համացանցում տեսանյութ և նկարներ տարածվեցին, որտեղ երևում էր, որ Խոսրովի արգելոցում ոմանք լավ քեֆ էին արել, խարույկ էին վառել, կենդանիներ էին հոշոտել և աղբը թողելով այնտեղ հեռացել: Տեղի էր ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են: Ակտիվսիտները մեծ աղմուկ բարձրացրին, ապա ինֆորմացիան տարածեցին լրատվական կայքերը: Հասարակական պարսավանքի հիմնական թիրախը, բնականաբար, բուլկի մականվամբ մեր բնապահպանության նախարարն էր, ով իրականում հիմնական պատասխանատուն է կատարվածի: Նա լավ էլ գիտի՝ ինչ է կատարվում արգելոցում և լռում է, որովհետև դա լավ բիզնես է դարձել: Հաբռգածները արգելոցի տնօրինությանը մի քանի կոպեկ են տալիս ու սկսում արգելոցում պատսպարված էնդեմիկ կենդանատեսակների ոճիրը: Ու հիմա աղմուկից խիստ վախեցած նախարարը մտահոգ ու անհանգիստ դեմք է ընդունում ու ալարելով հայտարարում, որ ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Ի՞նչ կարծիքի եք սույնին էլ պատժելու մասին պրն վարչապետ: