Ցավալի է, բայց փաստ.
Ուսումնասիրելով, թե Սպիտակի երկրաշարժից հետո ընկած ժամանակահատվածում հիմնականում որ տարիներին են կոնկրետ ինչ-որ գործ արվել, գալիս ես այն եզրահանգման, որ 
շինարարական աշխատանքները սկսվել են 1988 թ-ից և, կարելի է ասել, ավարտվել են մի քանի տարի հետո: Բացի մի քանի փողոցից որոնք կառուցվել են անկախության տարիներին, մնացած ծավալը ընկնում է Ռիժկովի կողմից սկիզբ դրած միջոցառումների ժամանակահատվածին: Այսինքն՝ եթե չլիներ Ռիժկովի էներգիան և կազմակերպչական, ինչպես նաև ադմինիստրատիվ հնարավորությունները, ապա մենք շենք շինությունների փոխարեն երկրաշարժից տուժած տարածքներում ականատես կլինեինք այն ամենին, ինչ այսօր դեռ կա Գյումրու շատ ու շատ փողոցներում՝ դոմիկներ, փայտյա, ժամանակավոր թքով կպցրած կառույցներ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել