Սեռական կյանքի բացակայության պատճառով` հաճախ կանայք և աղջիկները դիմում են մաստուրբացիա` ինքնաբավարարում կոչվող երևույթին:
Երբեմն անտեղյակության ու անգրագիտության պատճառով` ինքնաբավարարման ժամանակ օգտագործում են ոչ տեղին առարկաներ` դրանցով վնասելով իրենց սեռական ուղիներն ու օրգանները: HayNews.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց բժիշկ-սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:

-Ի՞նչ է ինքնաբավարարումը և ո՞ր դեպքերում են կանայք ու աղջիկները դրան դիմում:

-Երբ ընտանեկան զույգերը ունենում են կանոնավոր սեռական կյանք, ստեղծվում է ընտանեկան ներդաշնակություն, բայց երբ խանգարվում է նրանց սեռական կյանքի ռիթմը` պայմանավորված ամուսինների գործողումներով, արտագնա աշխատանքի մեկնելով, կամ ինչ-ինչ խրոնիկական հիվանդություններով, որոնք անհնարին են դարձնում սեռական կյանքը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ առաջանում է սեռական պահանջի բավարարման անհրաժեշտություն: Դա առողջ օրգանիզմի համար նորմալ սեքսոլոգիական երևույթ է: Մեզ հայտնի կլասիկ հետերոսեքսուալ սեռական կյանքից զատ գոյություն ունեն սեռական կյանքի այլ ձևեր: Երբ ինչ-ինչ պատճառներով անհնարին է դառնում նորմալ սեռական կյանքը, մարդիկ ընտրում են սեռական ցանկության բավարարման այլընտրանքային ձևեր: Կանանց մոտ, ելնելով որոշակի մտածելակերպից, հասարակության կողմից ճիշտ չի դիտվում զուգընկերոջ փոփոխությունը, իսկ նրանց մոտ առաջանում է ինքնաբավարարման ենթագիտակցական պահանջը, որը հենց մաստրուբացիա երևույթն է: Հետազատությունները ցույց են տալիս, որ երեսուն անց կանանց մոտ ավելի հաճախ է մաստուրբացիա դիտվում, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ. վերջիններիս մոտ առավել հաճախ նկատվում է 16-20 տարեկան հասակում: Մաստուրբացիայի ժամանակ կանայք կարող են օգտագործել որոշակի առարկաներ: Այսպիսի դեպքեր լինում են, և բնակության վայրը գրեթե կապ չունի:

-Ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել տարբեր առարկաների միջոցով մաստուրբացիա կատարելը, ձեր պրակտիկայում հանդիպե՞լ են այդպիսի դեպքեր:

-Տարբեր առարկաներով ինքնաբավարարում իրականացնելն իր մեջ վտանգ է պարունակում` կապված օտար մարմնի սեռական ուղիներ ներթափանցման հետ: Իմ պրակտիկայում հանդիպել է 2-3 դեպք, երբ ինքնաբավարարման ժամանակ օգտագործվող առարկան որոշակիորեն վնասել է ու մտել կնոջ սեռական ուղիներ: Սակայն այսպիսի դեպքերը մեծ տոկոս չեն կազմում: Դրանք շատ վաղուց են եղել, եթե չեմ սխալվում, օգտագործել էին բանան ու բադրիջան:
Կանայք շատ հաճախ անհանգստանում են մաստուրբացիա երևույթի համար, բայց մասնագիտական խորհրդատվությունից հետո, նրանց համար պարզ է դառնում, որ մաստուրբացիան` որպես սեռական կյանքի փոխարինման ձև, կոմպեսատոր նշանակություն ունի, որը չի թողնում, որպեսզի հետագայում կանանց մոտ առաջանան միջանձնային ու ներանձնային խնդիրներ: Սեռական կյանքի վերականգման պարագայում մաստուրբացիան դուրս է մղվում, համենայնդեպս, նորմայում այդպես պետք է լինի:

-Ի՞նչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ:

-Հոգեբանական բարդությունները կարող են պայմանավորված լինել դեզինֆորմացիայով: Ինքնաբավարարման կատարման ժամանակ, անհատները չունենալով համապատասխան գիտելիքներ սեռական կյանքի հիգիենայի վերաբերյալ, կարող են այն դիտել պաթոլոգիկ, հիվանդագին և ինքնամեղադրման խորացող երևույթի զոհը դառնալ:

-Եթե կինը չի ապրում կանոնավոր սեռական կյանքով, ի՞նչ հաճախականությամբ պետք է ինքնաբավարարմամբ զբաղվի:

-Եթե չկա կանոնավոր սեռական կյանք, կինը մաստուրբացիա է անում` ելնելով իր սեռական պահանջմունքներից: Դա անհատական է, և նորմատիվներ գոյություն չունեն: Ուժեղ սեռական ցանկություն ունեցող կանայք ավելի հաճախ են մաստուրբացիա կատարում, քան նրանք, որոնց սեռական ցանկությունը թույլ է: Հասուն տարիքում կանանց համար շաբաթվա կտրվածքով սեռական կյանքի նախընտրելի ռիթմը 2-4 հարաբերությունն է, բայց սա նույնպես դոգմա չէ, միջին ստատիստիկ թիվ է:

-Երիտասարդ աղջիկների մոտ, ովքեր չունեն սեռական կյանքի փորձ, մաստուրբացիայի դիմելը նորմա՞լ է:

-Միջազագային փորձը ցույց է տալիս, որ չամուսնացած կամ սեռական կյանքով չապրող աղջիկների մոտ մաստուրբացիայի տոկոսն ավելի ցածր է, քան նույն տարիքի տղամարդկանց մոտ: Մաստուրբացիան, սեռական կյանքի սկսելու պարագայում փոխարինվում է ավելի հասուն, ոչ պրիմիտիվ ձևով (մաստուրբացիան որոշակիորեն պրիմիտիվ սեռական կյանքի ձև է համարվում): Այս դեպքում չունի բացասական նշանակություն և կարծես թե լրացնող ատրիբուտ է հանդիսանում:

-Իսկ երիտասարդ աղջիկների վրա նույնպե՞ս ոչ մի հոգեբանական ազդեցություն ունենալ չի կարող:

-Ըստ էության` ոչ, որովհետև մաստուրբացիան դրսևորվում է առավել դեռահաս տարիքում: Այդ տարիքում օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները պետք է մի դրսևորում ունենան: Տղամարդիկ կարողանում են որոշակիորեն ստեղծել սեռական կյանք, և քանի որ կանանց դեպքում դա մղվում է ավելի ուշ տարիք և քանի որ կա սեռական ցանկություն, մաստուրբացիան փոխարինող նշանակություն է ունենում:

-Հայաստանում չկա Sex-shop` համապատասխան առարկաներ գնելու համար, ի՞նչ անել այդ դեպքում:

-Հայաստանում նման ծառայություն չկա, բայց կան ինտերնետ-խանութներ, որտեղից կարելի է ձեռք բերել:


HayNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել