1994-ից այս կողմ Ադրբեջանում փոքր, բայց հաղթանակած Հայատանից ու Արցախից իրենց պարտությունը քողարկելու համար հասարակությանը ներշնչում էին, թե իրականում իրենց հաղթել է ռուսը, այլ ոչ թե հայը: Որոշ հայ ստահակներ վերջին տարիներին Հայոց պետականության կարողունակության գաղափարը ջարդելու, անկախության ոգին կոտրելու համար շարունակում էին նույն թեզը: Այն սաստկացավ վերջին երկու տարում նրանց կողմից, ովքեր իրենց խիղճը վաճառել էին ու լծվել Հայաստանը ԵՏՄ մտցնելու ծրագրին. «առանց ռուսի չկա հաղթանակ և փրկություն» գիծը հաղթեց: Ադրբեջանում այնքան լկտիացան, որ մտածեցին, թե Հայաստանն ու Արցախն այլևս այնքան թուլացած են, Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերութուններն այնքան վատն են (վկան՝ Մոսկվայի կողմից հարձակողական զենքի վաճառքը Բաքվին), որ կարող են հարձակվել: Ամռանը հայոց բանակը հարկադրված եղավ վերստին ապացուցել, թե ումից են պարտվել ազիկները: Հիմա Մհեր Սեդրակյանն առաջինը չէ, որ հայտնի գիծը շարունակել է: Բայց փաստ է, որ, այն ջուրն է լցնում հայորդիների թափված արյունը, օգնում է ազիկներին վերականգնել տրավման ու կրկին հավատալ, թե իրենց հաղթողը ռուսն է: Եթե հավատանք Բաբուխանյան Հայկին, ապա նման գործունեություն ծավալողներն Ալիևից գրանտ են ստանում... Մի տեսակ խայտառակ բան է ստացվում... Ո՞նց էլ նստում են իրար կողքի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել