Tert.am-ը գրում է․
Երևան այցից առաջ Ուրուգվայի փոխնախագահ Դանիլո Աստորին Կարասկո միջազգային օդանավակայանում զրուցել է Հայ դատի Ուրուգվայի հանձնախմբի ներկայացուցչի հետ` Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նպատակների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին հաղորդում է Prensa Armenia գործակալությունը: «Հայոց ցեղասպանությունը հավերժ կապրի մեր հիշողություններում: Չկա պատմություն կամ ապագա` առանց հիշողության»,- նշել է Աստորին` հավելելով.«Հուսով եմ` իմ ուղևորությունը կօգնի ավելի ամրապնդել ընկերական հարաբերությունները հրաշալի երկիր Հայաստանի հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/12/06/uruguay/1527771
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



