5000 կմ հեծանվային արշավ Ֆրանսիայից
Հայաստան՝ Շիրակամուտի մի դպրոցի համար
Մարկ Բրունեն՝ հիսունյոթամյա ֆրանսիացին, արդեն մոտ է երկու ամիս առաջ
ձեռնարկած մարտահրավերի ավարտին. նա հուլիսի 21-ին դուրս է եկել Ֆրանսիայի
հարավում գտնվող Վալենսիա քաղաքից՝ սկիզբ դնելու իր 5000 կիլոմետրանոց
ճանապարհորդությանը մի շատ յուրահատուկ հեծանվով: Եվ նա հենց նոր կտրեց անցավ
Հայաստանի սահմանը:
Հենց սկզբից նա ճանապարհորդել է միայնակ և առանց որևէ աջակցության: Քնելով իր
վրանում կամ ճանապարհին, իրեն պատահաբար հանդիպած տարբեր մարդկանց տներում ՝նա կտրել անցել է ավելի քան 10 երկրներ՝ Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան: Սեպտեմբերի 28-ին նա կհյուրընկալվի Իջևանում, որը Վալենսիայի՝ իր ֆրանսիական հայրենի քաղաքի քույր քաղաքն է համարվում: Իսկ Երևանում նրան սպասում են հոկտեմբերի 1-ին: Ընդունելությունը կիրականանա հեծանվակայանում՝ իր ժամանումը
տոնելու համար: Մարկ Բրունեն, ով ներկայումս Ֆրանսիայում մի փոքրիկ ձայնագրային ընկերության տեր է, նաև սիրողական մարզիկ է: Սակայն նա չի ձեռնարկել այս արկածային ճամփորդությունը միայն որպես սպորտի սիրահար: Նրա նպատակը մարդասիրական է. հովանավորվելով «Համատեղ ձեռնարկություն» կոչվող սեփական կազմակերպության կողմից՝ նա միջոցներ է հավաքագրում «Հույս Հայաստանի համար» անվանումով մի ֆրանսիական քրիստոնեական կազմակերպության համար, որն արդեն 20 տարի է գործում է Հայաստանում: Գումարը կօգնի վերանորոգել Շիրակամուտում գտնվող մի դպրոց, որն իր վրա դեռ կրում է 1988թ.-ի երկրաշարժի հետքերը:
Մանրամասն տեղեկատվության կամ նվիրատվությունների համար այցելեքwww.aventureen-solidaire.n



