Հաջորդ տարի «Նոր ալիք» մրցույթը Յուրմալայի փոխարեն տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, և ամռան այդ տուրիստական օրերին լատվիացիները, միայնակ քայլելով իրենց դատարկված Յուրմալայում, կհասկանան, թե որքան մեծ աջակցություն էր ցուցաբերում Ռուսաստանն իրենց՝ այդ մրցույթը կազմակերպելով Լատվիայում: Սա Լատվիայի իշխանությունների հակառուսական հիստերիայի պատասխան քայլն էր, որից կտուժեն մի միայն իրենք՝ հենց լատվիացիները:
Հ.Գ. Վստահ եմ՝ ԵՏՄ-ի ներքին հակասություններով ուրախացող արևմտամետները երեկ լայն ապտակ ստացան Աստանայում տեղի ունեցած Նազարբաև-Օլանդ հանդիպման ընթացքում Ղազախստանի նախագահի ելույթից, որում նա ուղղակիորեն պաշտպանեց Ռուսաստանի քաղաքական դիրքորոշումն ու իրեն դրսևորեց որպես Ռուսաստանի իրական դաշնակից (ի դեպ, ռուսերեն լեզվով)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/721404361261975?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



