Տարածված կարծիք կա, որ հայ աղջիկների համար դիպլոմը դարձել է օժիտի մի մաս, որ կյանքում այն քչերին է պետք գալիս, քանի որ ամուսինները սովորաբար դեմ են լինում, որ իրենց կանայք աշխատեմ, կամ էլ եթե աշխատում են, ապա ընտանիքի համար նրանց աշխատանքը լինում է ոչ ծանրաբեռնված՝ մի տեսակ տանից դուրս գալու առիթ, ու այդ դեպքում հաճախ կանայք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ, այլ անում են այն գործը, որն իրեն կամ ընտանիքին հարմար է: Այս օրինակները կյանքից են վերցված և ժխտել կամ էլ հակադրվել ամենևին չեմ պատրաստվում: Ուզում եմ պարզապես նշել, որ սա չի նշանակում, թե եթե դիպլոմի կիրառությունն այս վիճակում է, ուրեմն անիմաստ է այդքան տարի սովորել, կամ էլ ընտանեկան բյուջեից այդպիսի հսկայական միջոցներ ծախսել, որպեսզի արդյունքում ունենալ տան դարակներից մեկում պատվավոր տեղ զբաղեցնող թղթի կտոր: Կարելի է ուրեմն եզրակացնել, որ նման պարագայում ԲՈՒՀ-ում սովորելը դառնում է ավելորդ շքեղություն, եթե չասենք թիթիզություն: Այ այստեղ ես պատրաստվում եմ հակադրվել այս տեսակետին, քանի որ որքան մարդու համար կարևոր է՝ ծնված օրվանից նրա լեզվամտածողությունը, ինչն էլ հանդիսանում է բնութագրիչը, թե նա որ ազգին է պատկանում, նմանապես դեռահաս տարիքից մարդու մոտ սկսվում է ձևավորվել մասնագիտական մտածողություն. նա իր շրջապատող աշխարը սկսում է դիտարկել ու ընկալել իր մասնագիտական պրիզմայով:
Եվ անչափ կարևոր է, որ այդ մասնագիտությունը ճիշտ ընտրված լինի. ըստ անհատի նախասիրության ու ընդունակությունների, և այն ձևավորվի որակյալ գիտելիք ու կրթություն ստանալու պարագայում: Իսկ թե հետագայում դա որտեղ պետք կգա՝ միանգամայն այլ հարց է, մարդն իր այդ որակավորմամբ ու ստացած գիտելիքներով կյանք է մտնում ու պատրաստվում է այն օգտագործել առնվազն 40 տարի, իսկ այդ տարիների ընթացքում կյանքում շատ լուրջ վայրիվերումներ կարող են լինել: Այնպես որ շատ դժվար է ասել, թե այդ ստացած բարձրագույն կրթությունը երբ պետք կգա և ինչ հանգամանքներում:
Ուզենք թե չուզենք պետք է հաշվի նստենք այն փաստի հետ, որ որքան էլ օրենքով մեր երկրում տղամարդկանց ու կանանց իրավունքները հավասար են, այնուամենայնիվ, իրական կյանքում մենք շարունակում ենք մնալ տղամարդու գերիշխանության հասարակություն՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Եվ դեռ բավական ժամանակ է հարկավոր, որ այդ սահմանադրորեն ամրագրված իրավահավասարությունը դառնա առօրյա կենսակերպ: Դե եթե այդպես է, ուրեմն հասկանանք. Մի՞թե կարևոր չէ, որ կինը լինի կրթված, որ եթե երեխաների դաստիարակության բեռի առյուծի բաժինը ընկնում է կնոջ ուսերին, այդ դեպքում հազիվ թե կարելի է կնոջ ստացած որակյալ կրթության դերը գերագնահատել: Բացի այդ տղամարդու գերիշխանությամբ մեր երկրում կնոջ սոցիալական վիճակը կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում, իսկ արդյոք կինը կարո՞ղ է այդ մեկ օրվա ընթացքում ադապտացվել իր նոր կարգավիճակին, եթե չունենա ամուր կրթական ֆունդամենտ ու ամուսնու հետ անցած համահունչ ճանապարհ: Բերեմ օրինակ, որ ասելիքս պարզ դառնա. այս կամ այն քաղաքական ուժի անդամ կամ համակիր լինելով տղամարդը կարող է մեկ օրում դառնալ ԱԺ պատգամավոր կամ նախարար, իսկ դա նշանակում է, որ նրա կինն անմիջապես դառնում է պատգամավորի կամ նախարարի տիկին, դա նշանակում է բազմապիսի հանդիպումներ աշխարհի տարբեր երկրներում ու նաև հյուրանկալություններ մեր երկրում արձանագրային հանդիպումների տեսքով՝ ընտանյոք հանդերձ:
Բայց եթե կինն իր կյանքի ընթացքում այդպես էլ տնային տնտեսուհի լինելը համարում է միայն տան գործերը ու առանձնապես չի ապրում ամուսնու գործերով կամ, էլ նրան պարզապես թույլ չեն տալիս այդ գորխերով ապրել ՝ դահամելով ամուսնու գործերի մեւջ քիթը խոթել, այդ դեպքում ի՞նչ վիճակում կհայտնվի այդ կինը իր ամուսնու կողքին՝ «բանից անտեղյակ ցավին անտարբեր» կարգավիճակով: Բայց չէ որ այդ ժամանակ տղամարդիկ սկսում են խուսափել հասարակության մեջ երևալ նման կնոջով, ու կամ էլ ստիպված մտածում են, որ ժամանակին ճիշտ ընտրություն չեն կատարել, որ իրենց այժմ աչքաբաց ու աշխարհ տեսած կին է հարկավոր, որպեսզի տարբեր իրավիճակներում խայտառակ չլինեն: Եվ պատահական չէ, որ հայ ընտանիքներում ամուսնալութխությունների մեծ թիվ է կազմում հենց ամուսնու կարգավիճակի կտրուկ փոփոխության ժամանակ կնոջ ոչ համարժեք լինելը ընտանիքի նոր կարգավիճակին: Մինչդեռ դրա լուծումն այն էր, որ կինը հավասարապես պետք է աճեր իր ամուսնու հետ միասին, ու ցանկացած պահի համապատասխանի այն կարգավիճակին, որ զբաղեցնում է իր ամուսինը: Այո, տղամարդու դեպքում կարող է հաջողությունը գալ տարիների տաժանակիր աշխատանքի արդյունքում, իսկ կինը բարձր պաշտոնյանի կին է դառնում միանգամից: Եվ եթե ամուսնական համատեղ կյանքի ընթացում ձեռք բերած սեփականությունը համարվում է ամուսինների երկուսի սեփականությունը հավասարապես, ապա չպետք է մոռանալ, որ այդ տարիների ընթացքում ընտանիքը կուտականում է նաև մեծ թվով ինտելեկտուալ կապիտալ, և այդ կապիտալի արժանի կրողը ու նաև հավասար սեփականատերը նաև կինն է:
Մենք խոսեցինք միայն հաջողություների մասին, իսկ կյանքում անհաղոջություներից ապահովագրված չի ոչ ոք, իսկ դրանց դիմանալը ու նաև դիմակաելը ոչ պակաս կարևոր է: Եթե խոսում էինք մեկ օրում բարձր պաշտոնյանի կին դառնալու մասին, ապա նմանապես մեկ օրում կինը կարող է դառնալ քաղբանտարկյալի տիկին ու պետք է ստիպված լինի ընտանիքի հսկայական հոգնս իր ուսերին վերցնի, էլ չեմ խոսում այն մասին, որ կարողանա իր հրապարակային ու հասարակական ակտիվ կեցվածքով սատար կանգնել պայքարի ելած իր ամուսնում: Չէ որ այդ կինը անմիջապես հատնվում է քաղաքական ու լրատվական դաշտի էպիկենտրոնում, և հազիվ թե նրան պատիվ բերի հայտնվել իրադարձությունների կիզակետում, բայց «էշի ականջում քնածի կարգավիճակով», ինչ է թե՝ այդ արհավիրքին նախորդած տարիները փափուկ էին ու անհոգ:
Այս հարցը բավական տարողունակ է և այս մասին, եթե ծավալուն խոսվի, ապա ոչ թե մի կարճ ակնարկ է հարկավոր, այլ հաստափոր գրքեր գրել, էլ չեմ խոսում այդ գրքերի հարյուրապատիկ ծավալն էլ կարդալու մասին: Ուստի կսահմանափակվեմ միայն աս թեմայթով, որ ոչ մի պարագայում դիպլոմը աղջկա օժիտը չէ, որ կրթույթունը շատ ավելին է, քան նրա պարզունակ առհավատչյան՝ դիպլոմը, իսկ դիպլոմն էլ շատ ավելին է քան սոսկ օժիտը: