Հովհաննես Ազոյանի «Ներքին խոհանոց» հաղորդաշարի ժամանակ երգչուհի Եվա Ռիվասն անկեղծացավ, որ Ցեղասպանության մասին երգ է պատրաստում 4 լեզուներով՝ այդ թվում նաև թուրքերենով։ Ըստ երգչուհու՝ դա ռումբ է լինելու, քանի որ խոսում է այդ ոճիրից, հերթով նշում այն թուրք գեներալների անունները, որոնց ձեռքով իրականացվել է պատմական այդ հանցագործությունը ու ամոթանք է տալիս նրանց։ Եվան նաև կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



