Յաննան` իր և Սուրենի ամուսնալուծության լուրերի մասին
Հաղորդավարուհի Յաննա Դանիելյանը հերքում է իր և ամուսնու` Սուրեն Փահլևանյանի ամուսնալուծության մասին լուրերը: Ինչպես slaq.am-ի հետ զրույցում ասաց Յաննան, իր և ամուսնու հարաբերությունները ինչպես նախկինում, հիմա էլ շատ լավ են:

«Դրանք զուտ բամբասանքներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Չգիտեմ, թե որտեղից են հորինել: Կարելի է այս ամենը որակել որպես բամբասանքներ նախանձ մարդկանց կողմից»,- նշեց Յաննան:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն Սուրենի և Յաննայի բաժանման պատճառը ռուսաստանաբնակ լրագրող Գայանե Մանուկյանն է: Հարցին, թե արդյո՞ք Յաննան ճանաչում է այդ հաղորդավարուհուն, նա պատասխանեց.

«Ես իրեն չեմ ճանաչում և վստահ եմ, որ Սուրենն այդ աղջկա հետ ոչ մի կապ չունի: Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է, ինչպես միշտ»:

Նշենք, որ Սուրենն ու Յաննան ավելի քան երկու տարի է` ամուսնացած են և ունեն 1 տարեկան աղջիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել