Doctors.am–ը գրում է.

Բեռնի համալսարանի գիտնականները ստեղծել են բակտերիալ ինֆեկցիաների դեմ պայքարի ունիվերսալ մեթոդ` առանց հակաբիոտիկների կիրառման, ինչը կարող է կանխել հակաբիոտիկոկայունության զարգացումը: Չնայած պենիցիլինն օգտագործում են արդեն 90 տարի, հակաբիոտիկներն այսօր բակտերիալ ինֆեկցիաների բուժման ոսկե ստանդարտ են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար զգուշացնում է հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիաների տեսակների աճի մասին: Եթե հակաբիոտիկներն այլևս անզոր լինեն ճնշել պաթոգեն բակտերիաների աճն ու բազմացումը, նույնիսկ պնևմոնիան կարող է լետալ ելք ունենալ: Այժմ գիտնականները մշակել են լիպիդային հիմքով նանոմասնիկներ, այսպես կոչված «լիպսոմներ» որոնք իրենց կառուցվածքով հիշեցնում են տիրոջ բջջի մեմբրանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել