Aroxj.am–ը գրում է.
Մեզի գույնով ու խտությամբ կարելի է դատողություններ անել օրգանիզմի առողջական վիճակի մասին: Այս հեղուկ-արտաթորանքը ձևավորվում է մետաբոլիզմի ու նյութափոխանակության արդյունքում: Եվ դրա գույնը, օրգանիզմի «արձագանքն է» ներսում կատարվող փոփոխությունների մասին: Իհարկե, մեզի գույնը կարող է փոփոխվել սննդից, սակայն դա չպետք է պարբերական բնույթ ունենա, իսկ փոփոխությունները չպետք է կտրուկ լինեն: Առողջ մարդու մեզի գույնը միջին դեղնության է, եթե շեղումները կտրուկ են, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում, թե մեզի որ գույնն , ինչ հիվանդության մասին կարող է հուշել:
Մուգ դեղին գույնը հուշում է ինֆեկցիոն հիվանդությունների առկայության կամ երիկամներում որոշ նստվածքների մասին: Դա նաև կարող է կապված լինել օրգանիզմի ջրազրկման հետ: Հարկավոր է դիմել բժշկի
Բաց դեղին կամ անգույն՝ կարող է կապված լինել երիկամային անբավարարության մեկնարկային վիճակի, ինչպես նաև շաքարային և ոչ շաքարային դիաբետի հետ:
Մուգ կամ շագանակագույն մեզը հուշում է լյարդի հիվանդությունների մասին: Դա կարող է կապված լինել նաև լեղապարկի հիվանդությունների հետ: Դիմեք բժշկի:
Կարմրավուն մեզի գույնը գլոմերուլոնեֆրիտի նշան է՝ դա երիկամների բորբոքում է, որ անհապաղ բուժման կարիք ունի: Սակայն կա մեկ բայց: Եթե նախորդ օրը գազար կամ փոքր-ինչ շատ սխտոր եք կերել, ապա մեզի գույնը կարող է կարմրավուն երանգներ ստանալ: Սակայն եթե գույնը պարբերաբար կարմիր երանգ ունի, ապա անհապաղ դիմեք բժշկի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ