Հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի բանագնաց Անջելինա Ջոլին տառապում է հեպատիտ C-ով և նրան շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ: Նման պնդմամբ է հանդես եկել ամերիկյան ժամանցային National Esquirer պարբերականը:

Համաձայն այդ պնդման` 38-ամյա դերասանուհու հիվանդության մասին է վկայում նաև նրա հյուծվածությունը. Ջոլին ընդամենը 45 կգ է կշռում:

Ըստ շրջանառվող լուրերի` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքը հետաձգվել էր հենց դերասանուհու հիվանդության պատճառով:

Թեև խոսակցություններ կան այն մասին, որ տարածված տեղեկությունները զուտ բամբասանքներ են, սակայն ուշագրավ է այն, որ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիվանդության լուրը նույնպես այս պարբերականն էր հրապարակել:

Աստղը, սակայն, շարունակում է իր շրջագայությունը: Վերջերս նա Թուրքիայում այցելել էր սիրիացի փախստականներին, ապա եղել Իրաքում, իսկ այժմ պատրաստվում է մեկնել Ֆրանսիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել