Թուրքիան երես է թեքում Ադրբեջանից

Panorama.am–ը գրում է.

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ էներգակիրների վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները ոչ միանշանակ են ընդունվել Ադրբեջանում:

Իհարկե, ադրբեջանական մամուլն անմիջապես սկսեց խոսել այն մասին, որ ռուս-թուրքական նոր համագործակցությունը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ երկու երկրների հետ էլ վերջինս ունի բավական սերտ հարաբերություններ, այսինքն Մոսկվայի ու Անկարայի միջև նոր տնտեսական դաշիքնը մեծ քաղաքական մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին, սակայն ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը:

Կարծիքներ կան նաև, որ Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» ծրագրի դադարեցման և դեպի Թուրքիա նոր գազամուղի կառուցման դեպքում Ադրբեջանը կարող է մղվել ետին պլան, քանի որ Բաքուն չի կարող այդքան մեծ ծավալներով գազ արտահանել Թուրքիա և արևմտյան երկրներ: Մասնավորապես ադրբեջանի քաղաքագետ Արասթուն Օրուջլուն հայտարարել է, որ Թուրքիան, ըստ էության, երես է թեքել Ադրբեջանից՝ համաձայնության գալով Ռուսաստանի հետ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել