Aroxj.am-ը գրում է․
Ինչպիսին էլ լինեն ուռուցքային գոյացությունները՝ բարորակ, թե չարորակ, նոր գոյացած, թե արդեն տարիներ շարունակ օրգանիզմում ձևավորված՝ կարևորագույն բանը չանտեսել որևէ նշան կամ նախանշան: Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ցավոք, երբեմն բարդ է նկատել ու գտնել նախանշաններ, սակայն եթե որևէ բան նկատել եք, ապա վաղաժամ ախտորոշումը կարող է փրկել ձեր կյանքը: Aroxj.am-ը ներկայացնում է այն հիմնական նախանշանները, որոնք տղամարդիկ երբեք չպետք է անտեսեն, քանի որ դրանք կարող են դառնալ ուռուցքի, այնուհետև քաղցկեղի պատճառ:
Միզելու դժվարություն ու անհարմարություն
Տարիների ընթացքում տղամարդկանց մոտ կեսը խնդիրներ է ունենում միզաթողության հետ: Անպատճառ հարկավոր է դիմել բժշկի հետևյալ դեպքերում
- Երբ միզելու հաճախականությունը ավելանում է, մասնավորապես գիշերը
- Միզապահության խնդիրների կամ ակամա արտահոսքերի դեպքում
- Միզելու սկզբում դժվարության կամ մեզի շիթի թուլության դեպքում
Հիմնականում այսպիսի նախանշաններ լինում են շագանակագեղձի չափերի մեծացման ու լայնացումների դեպքում: Այս խնդիրը չլուծելու պարագայում դա կարող է հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի: Այնպես որ մի անտեսեք խնդիրը և շտապ դիմեք բժշկի մանրակրկիտ ուսումնասիրության համար: Տղամարդը պետք է անցնի ոչ այնքան հաճելի պրոցեդուրա ու հանձնի արյան ու մեզի անալիզ:
Փոփոխությունների ամորձիներում
Ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի, ամորձիների քաղցկեղը կամ ուռուցքը զարգանում է շատ արագ և մեկ ամսվա ընթացքում այն կարող է վերջնական ձևավորվել ու դառնալ չարորակ ուռուցք: Այդ պատճառով, եթե նկատում եք ամորձիների չափերի փոփոխություն, պինդ կամ խիտ գոյացություններ թեկուզ շատ փոքր անհապաղ գնացեք բժշկական ստուգման, հանձնեք արյան անալիզ և կատարեք ամորձիների սոնոգրաֆիա:
Արյան հետքեր մեզի կամ կալի մեջ
Այս նախանշանը այնքան ակհայտ է, որ նույնիսկ հարկավոր չէ տարրական գիտելիքներ ունենալ: Եթե նկատել եք արյան հետք կալում կամ մեզի մեջ, ապա բժշկի դիմելը պետք է լինի ձեր հաջորդ քայլը: Դա առաջին նախանշանն է, որ խնդիրներ կան կամ միզապարկի կամ հաստ աղիքի հետ: Գուցե պարզվի, որ դա պարզապես թութք է կամ միզապարկի որևէ ինֆեկցիա, սակայն չստուգել ու չհամոզվել, որ ուռուցք չկա՝ ուղղակի անթույլատրելի է:
Խալի գույնի փոփոխություն կամ նոր գոյացություն
Եթե ձեր խալի գույնը փոխվել է կամ նոր կարմիր, սև գույնի խալեր ու մաշկային գոյացություններ են առաջացել, սա կարող է գուժել մաշկի քաղցկեղի մասին: Անմիջապես դիմեք դերմոտոլոգին կամ օնկոլոգին: Առհասարակ, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր լինել սեփական մարմնի նկատմամբ, զննել ու հետազոտել այն, որպեսզի նկատեք մարմնի վրա կամ մարմնի այս կամ այն հատվածի փոփոխությունները: Դա կօգնի արագ կողմնորոշվել արդյոք որևէ բան կատարվում է ձեր օրգանիզմում, թե ոչ: Անուշադիր տղամարդիկ հետագայում խնդիրներ են առաջացնում նաև բժիշկների համար, քանի որ թերապևտին չեն կարողանում ասել արդյոք փոփոխություններ եղել են մաշկի վրա կամ օրինակ ամորձիների չափը փոխվել է, թե ոչ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ