Ազատություն ռադիոկայանով լսեցի Հայաստանի Պատգամավորների պատճառաբանումներն ու արդարացումները, թե ինչու՞ են քվեարկել ի օգուտ Եվրասիայի միության։ Այսքա՜ն տգետություն, այսքա՜ն տհաս, ու անգիտակից պատասխաններ Հայաստանի Բարձրագույն պաշտոնյաներից ուղղակի չէի պատկերացնում…Ավտոմեքենա վարելիս էի լսում ու շատ էի բարկացել, հատկապես նրանց հանդեպ, որ ոչ միայն լեգիտիմ բացատրություններ չունեին, այլ ուղակի ստախոս, դավաճան, ռուսի թուլաները լինեին… «Բա՜՜, եթե ռուսը չլինե՜ր, մենք Արցախը ո՞նց պիտի գրավեինք… Ռուսի շնորհի՜վ է, որ Արցախի պատերազմը հաղթեցինք… Բա առանց ռուսների ո՞նց ենք ապրելու… Մենք առանց ռուս չենք կարող ապրել…»
Այ՜ քեզ բան…. ԹՈՒ՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ Թքեմ ձեր երեսին, ձեզ պատգամավոր կոչողին, դնողին, ընտրողին ու պահողին… Սրանք ռուսի կաթ կերած դավաճաններ են։ Սրանք Եռաբլուրի տեղը չգիտեն։ Սրանք չեն ունեցել ոչ մի բարեկամ, ընտանիքի անդամ ու բարեկամ, որ կռվել է Արցախի պատերազմում…. Ձեր դավաճան ՏՄ….
Իսկ մի քանիսը գոնե, ինչ-որ մի կերպ կարողանում էին բացատրել, օրինակ, Լևոն Զուրաբյան, «երբ ուզենք, կարող ենք ետ կանգնել»… Ծիծաղս եկավ, կարծես տուն-տունիկ ենք խաղում… Կարող ենք ասել՝ «ես արդեն չեմ խաղում, իմ տուն գնալու ժամանակն է»….
Կային ավելի լեգիտիմ պատասխաններ՝ «Ռուսաստանում աշխատում են հարյուր հազարավոր Հայ քաղաքացիներ, նրանց վիզա է պետք, որ ազատ կարողանան աշխատել ու ընտանիք պահեն, այս աշխատանքային իրավունքը ու բացի դրանից ՀՍԿԱ ՌՈՒՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ շատ կարևոր է Հայաստանի համար»… Այ դա հասկանալի է...
Ասեմ, որ Եվրասիական Միության բոլոր կարգ ու կանոններն ընդօրինակված են ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ կարգ ու կանոններից… Ճիշտ քոփին է… Ուրեմն, սա հակադարձն է ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ, որ ի դեպ, քանդման ճանապարհին է… Եվրոպայի շատ երկրներ խրված են սեփական պարտքերի, իմիգրացիոն լուրջ խնդիրների, անգործությունների բարձր տոկոսների ճահիճների մեջ… Մի կողմից լավ է թվում ազատ աշխատանքային զոնան… Բայց մյուս կողմից, ինչպես Եվրոպայում, եթե մասսայական իմիգրացյայի տեղի տա, կարող է լուրջ խնդիրներ բացել մասնակցող երկրների համար…
Ինքս մտածել եմ, որ եթե ԿՈՎԿԱՍՈՒՄ լիներ, բաց աշխատանքային իրավունքների զոնա, որտեղ Վրաստան, Ադրբեջան ու Հայաստանի քաղաքացիները, առանց աշխատանքային իրավունքի կարողանային աշխատել, որտեղ որ հարմար գործ գտնեին, առանց վիզայի, առանց աշխատանքային իրավունքի և այլն, նախ, այդ կբացեր շուկաներ, «պահանջք, սպառում, առաջարկում, ու արտադրում» կապիտալիստական էկոնոմիկ հավասարակշռությանը ու բացի դրանից որևէ առևտրային կապերը, շուկաները, ընդհանրապես բացառում են պատերազմային իրավիճակը… Ու թերևս, եթե նման աշխատանքային ու շուկայական համաձայնություններ լինեին համայն Կովկասում, կարծում եմ, Հայաստանին ի շահ կլիներ… Որովհետև Հայաստանում սպառումը շատ քիչ է, որով բնակչությունը քիչ է… Ու կկարողանայինք արտադրել շատ բաներ ու թերևս էժան արտահանել… Տարածությունը մոտիկ լինելու պատճառով…
Մի խոսքով, էկոնոմիկ հարաբերությունները սահամանափակ կարգերով միշտ էլ դրական է որևէ երկրի համար…
Բայց Հայաստանի պատգամավորների պատճառաբանությունները, Ռուսաստանին համարելով Հայաստանի փրկիչը, իրոք, նվաստացուցիչ էր, ստոր, սուտ, ու դավաճան…
Ու եթե մինն ասի, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն այս պատգամավորների գիտակցական մակարդակին են, ես չեմ համաձայնվի… Այն, ինչ որ ես եմ տեսել ու լսել այս պատգամավորներից, իմ խորին համոզմունքն է, որ Հայաստանի պատգամավորների, հատկապես՝ ՀՀԿ–ի հատվածը, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՈԿՈՎԻ ՀԻՄԱՐՆԵՆ ԵՆ, ՏԳԵՏՆԵՐԸ, ԱՌԱՎ- ՓԱԽԱՎՆԵՐԸ, ՏՀԱՍՆԵՐՆ ԵՆ…
Լֆիկ կոչեցյալի նվաստացուցիչ, լղրճուկ բացահայտումն էլ այսօր ռադիոյով այն էր, որ իբր ինքն ու իր կինը ոչ մի բիզնես չունեն Հայաստանում իրենց անուններով… Մի ՄԵԾ թուք էլ սրա երեսին… Խաբեբա շուն, ռուսի լամուկ…