Haytni.com-ը գրում է․
Տղամարդկանց ամերիկացի հանրահայտ սրտակեր Քիմ Քարդաշյանը հայտնել է, որ երեք տարբեր բժիշկներ իր մոտ ախտորոշել են անպտղություն: Սակայն Քիմին հաջողվեց մի անգամ բնական ճանապարհով հղիանալ և բալիկ լույս աշխարհ բերել: Քիմը հայտնել է լրագրողներին, որ բժիշկները մի անգամ չէ, որ իրեն հավաստիացրել էին, թե ինքը չի կարողանա երեխա ունենալ բնական ճանապարհով: Այդ իսկ պատճառով աստղը որոշել էր սառեցնել ձվարանները, երբ իմացել էր, որ արդեն հղի է: Քարդաշյանը հավելել է, որ ցանկանում է ևս երեխաներ լույս աշխարհ բերել և չի համբերում, թե դա երբ տեղի կունենա: Նա հույս ունի կրկին հղիանալ բնական ճանապարհով և ջանք չի խնայում դրա համար :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել