Երեկ հայկական մամուլը և սոցցանցերը «թնդացրին», երբ ադրբեջանական մամուլը տարածեց հայտնի հաղորդավարուհի, գործարար Թինա Կանդելակիի հայտարարությունը, թե ինքը, հայ լինելով, սիրում է ադրբեջանցիներին: Մմմմ, մարդասիրությունը բոլոր դեպքերում է լավ բան: Բայց այն, թե ինչպես է մեր հարևան երկրների մամուլը սկսել շահարկել դա, մտահոգիչ է:
Այս մոտեցումները, որ հակառակորդի մամուլը կարող է վերցնել որևէ հայտնի հայի կամ բավականին հայտնի հայազգի գործչի ու վերագրել նրան ինչ ուզում է, իսկապես շատ մտահոգիչ է դառնում: Կարծես թե պրոպագանդայի շարքից նոր մարտահրավերի հետ գործ ունենք:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ես Թինայից ստացա հերքում «հայ լինելով՝ ադրբեջանցիներին սիրելու» մասին իրեն վերագրվող հայտարարության պահով:
Ավելին՝ իմ տեսաբլոգի պիլոտային թողարկման մեջ: Գնացինք:
Ուղղակի նախ մի փոքր զեղում՝ տեսաբլոգիս առաջին պիլոտայինն է:
Էնպես որ ավել պակաս կներեք՝ իմպրովիզ ստուդիայի, տեխնիկական ոչ կատարելության և այլ առումներով:
Հեռուստատեսությունում կադրում վերջին անգամ աշխատել եմ 2-րդ կուրսում։ ՃՃ
Էս դեպքում կարևորը նյութի հրատապությունն էր:
Հուսով եմ՝ տելե-ից ընկերներս ճիշտ մասնագիտական խորհուրդներ կտան: Ինչպես նաև սիրելի ընթերցողս, այժմ արդեն նաև՝ հեռուստադիտողս:
Тина Канделаки опровергает приписываемое ей «эксклюзивное интервью» в котором она, будучи армянкой, признается в любви азербаиджанцам.