Ես տնտեսագետ չեմ ու ընդհանրապես չեմ սիրում խոսել էն թեմաներից, որից գլուխ չեմ հանում, բայց պրիմիտիվ տրամաբանությունն ու Էկոնոմիկայի նախարարի ասածը, որ դոլարի կուրսի բարձրացումն ու դրամի արժեզրկումը սպեկուլյացիայի արդյունք են, հուշում են, որ ինչքան 2008-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր վրա ազդեցություն ունեցավ (տարիներ անց հայտարարվեց, որ մեր նման փոքր տնտեսությունների վրա այն չէր կարող ազդեցություն ունենալ), նույնքան էլ այժմյան պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ և այլն: Իսկ պետությունը պետք է որ կարողանա հակազդել սպեկուլյանտներին, եթե, իհարկե, սպեկուլյանտները չեն գործում պետության հովանու ներքո: Այս դեպքում ավելորդ է նույնիսկ պահանջել, որ պետությունը զսպի գնաճը կամ կարգավորի փոխարժեքի կուրսը, ընդ որում վերջին օրերին շատերը սկսեցին իրենց խնայողությունները վերածել դոլարի՝ հույս ունենալով, որ հետագայում ավելի բարձր կուրսով կվերածեն դրամի ու կօգտվեն, ինչը պատճառ դարձավ, որ բանկերում այլևս դոլար չվաճառեն: Բայց միաժամանակ չի բացառվում, որ մինչ այդ արդեն դոլարի արհեստական բարձրացումը դարձյալ կարգավորեն, և մարդիկ հերթական անգամ կանգնեն կոտրած տաշտակի առաջ, իսկ այս ընթացքում թանկացած ապրանքը, բնականաբար, այլևս չի էժանանա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում եթե մի բան թանկանում է, էլ էժանանալ չկա, որքան էլ ամբողջ աշխարհում տվյալ ապրանքի գինն ընկնի: Վառ օրինակը բենզինն է, որի գինն աշխարհում իջավ մոտ 30%-ով, իսկ Հայաստանում 30 դրամով, այսինքն՝ մոտ 5-6%-ով:
Էլի եմ ասում, ես տնտեսագետ չեմ, բայց Հայաստանում ստեղծված էս վիճակը սենց եմ հասկանում, գուցե սխալվում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10203134043699994
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել