Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, սակայն արդեն 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել ԱՄՆ` մշտական բնակության: Քաղաքապետի պաշտոնում հայաստանցի լինելը նրան շատ է օգնում: Ամերիկայում բնակվող հայերի մեջ նա առանձնացնում է իրանահայերին, որոնք ավելի ակտիվ են հասարակական ու քաղաքական գործընթացներում: Զարեհ Սինանյանը կարծում է, որ վերջին 20 տարիներին Կալիֆորնիայի հայ համայնքին հատկապես նոր արյուն են հաղորդում հայաստանցիներն ու իրանահայերը։ Արտագաղթի դրական կողմը նա այսպես է փորձում ներկայացնել: Գլենդելի քաղաքապետին, սակայն, մտահոգում է այն փաստը, որ հայերի արտահոսք կա, քանի որ կյանքը շատ է թանկացել այս քաղաքում: Արմատներով հայաստանցի Գլենդելի քաղաքապետը հաճախ է այցելում Երևան: Նրան շատ է մտահոգում Երևանի ճարտարապետական դեմքի աղավաղումը: Ինչպե՞ս է Զարեհ Սինանյանին հաջողվել շահել գլենդելահայերի համակրանքը: Ինչպե՞ս է փոխվել Երևանը, ու ինչի՞ց է ամենից շատ զայրանում ծնունդով երևանցի Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Փոսի անգլիական դպրոցից մինչև Գլենդելի քաղաքապետարան. ԳԼԵՆԴԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ։
Նյութի աղբյուր՝ http://www.armnewstv.am/programs/355/37991
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել