Ես շատ ուրախ եմ, որ ԵՏՄ անդամագրումը հանրաքվեի չի դրվում: Մի՞թե ինչ-որ մեկի համար պարզ չի, թե ի՞նչ արդյունքներ ա ունենալու այդ հանրաքվեն: Թեկուզ եթե ամբողջովին կեղծված էլ լինի, միևնույնն ա, ԵՏՄ անդամագրումը ներկայացվելու ա որպես «ժողովրդի կամք»: Թող ուրեմն այնպես լինի, որ ստիպված չլինենք ականատես լինելու ոչ թե 5000 դրամով իրենց ու իրենց երեխաների ապագան վաճառողներին, այլ այս դեպքում արդեն հայրենիքը: Ես էս չեմ ասում նրա համար, որ ԵՏՄ անդամագրվելու կողմնակիցներին դավաճաններ եմ համարում, ոչ: Այդ մարդիկ կոնկրետ պատկերացումներով են կողմ արտահայտվում, թեկուզ «ստիպված» կողմ: Ես էս ասում եմ էն մարդկանց համար, ովքեր 5000 դրամը վերցնելուց բացարձակապես չեն էլ մտածելու, թե ինչի համար են դա վերցնում, ու թե ինչի կողքն են պծիչկա դնելու: Նման մարդիկ հանուն 5000 դրամի հաստատապես ամեն ինչի դիմաց էլ պատրաստ են պծիչկա դնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10204770691574370?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել