Դիզայներ Քլեր Մանգանիելլոյի համար պիցցան աշխարհի ամենահամեղ կերակուրն է։ Նրա «համեղ» մտահղացման շնորհիվ այսուհետ կարելի է ոչ միայն համտեսել պիցցան, այլև պիցցայի մեջ քնել, հանգստանալ, զբաղվել ընթերցանությամբ և ոչ միայն։ Մի ցրտաշունչ օր Քլերը պիցցա էր համտեսում։ Նա ցրտից կուչ էր եկել, և այդ պահին նրա մոտ ցանկություն առաջացավ հայտնվել պիցցայի մեջ, սակայն ինչպե՞ս։ Շատ հեշտ ու հանգիստ։ Պարզապես հարկ եղավ պիցցայի դիզայնով անկողին մոդելավորել։ Դե իհարկե, այս անկողինը պիտանի չէ ուտելու համար, սակայն այն լավագույն անակնկալը կլինի պիցցայի սիրահարի համար։ Հավաքածուի մեջ ներառված բոլոր անկողնային պարագաները հիշեցնում են իտալական ազգային կերակրատեսակի մասին։ Բարձերն ասես պանրի կտորներ լինեն, իսկ ծածկոցը պեպերոնի է հիշեցնում։ Այս անկողնային հավաքածուն առաքվում է պիցցայի տուփով։ Բազում մարդիկ արդեն պատվիրել են այս ախորժաբեր «պիցցան»։ Միայն թե բոլոր պատվերները կատարելու համար բավարար միջոցներ դեռևս չկան, սակայն միջոցների սակավության խնդիրը շուտով կլուծվի «Kickstarter» կայքի օգնությամբ, որտեղ էլ Քլերը տեղադրել է իր կրեատիվ նախագիծը։



Նախագծի իրականացման մեջ գումար ներդնելով՝ մարդիկ կարող են ստանալ նաև այսպիսի ժամանակավոր դաջվածքներ,

ինչպես նաև թեմատիկ բարձ

և պիցցայի այսպիսի պրինտներ։






