Հոգիս,ա՜խ իմ հոգնած հոգի,բռնիր՛ օդում խաղացող` իմ վերջին ցավի մեղմ մասինկերը ,բռնիր՛ այդ փոշին ու քո տաք օդով մի պահ պարուրիր՛ ,ու հետո երբ ցավան ձեռքրեդ, նրանց բաց թող՛ ,թող՛ որ մեղմ խառնվեն ,ու մեղմ նրանքել լացեն իմ ընկեր դարցած` անձրևի հետ ...
Ու պատուհաններս մեղմ արտասվում են ,մեղմ իջնում է կաթիլն արցունքի ,ու հետո ,մեղմ քամի մի պահ նորից չորացնում է,բայց հետո կաթիլ առ կաթիլ նորից են մեղմ ննջում պատուհններիս .Ես մրսում եմ ,ինչքան անձրևի կաթիլները մեղմ լացում են ձեռքերիս մեջ մաշված,այնքան էլ մեղմ աչքերս փակում եմ ,ու երազում,երազում այս անձրևը մի պահ քո շուրթերի բույրը թողեր իմ այտերի վրա ,սակայն չ՛է ,քո շուրթերը ինձ տաքացնում էին,ջերամցնում ,ու հետո մեղմ օրորում ,հոգնած մատներս էին նուրբ շոյում ,ու հետո ջրում ցավաց մարմինս .Ու ես դողում եմ,`մենությունից ,դողում եմ դատարկությունից,դողում եմ ,մրսում եմ ,բայց և երազում եմ ,մի պահ անգամ ժպտում եմ ,կարծես մեղմ լալիս եմ ,ախր չգիտեմ` գիժեմ թե՞ խելագառ....և ով չէր գժվի՞ ,երբ ցավաց հոգով կանգներ մի պահ դատարկ անձրևի տակ ու մեղմ լացեր,արցունքները խառնելով եկող ու գնացող կաթիլների հետ ,ու ինքը խառնվեր այն քամու հետ ,ու արցունքերը մեղմ շոյելով մանածեր դատարակ ու խելառ մենության մեջ ..դե ինձ ասացեք՛, և ով չէր գժվի՞ ,երբ դողալով գուցե և մի պահ ջերամնում է ,և ով չէր գժվի երբ տխուր հոգով քար էր կրծում ,ու քարի ներսից մի կաթիլ երջանկություներ խմում ,սակայն կուլ չէր գնում կաթիլ այդ եջանկությունը ,այլ հանգրվանում էր շուրթերի վրա ,ու մի պահ համ էր տալիս ,ու հետո խառնվում աչքերից եկող արցունքների հետ ,ու գնում ,կորչում հեռանում ,ավա՜ղ այդ երջանկության կաթիլներն անգամ չորանում էին ցավից այրված շուրթերի վրա ......
Ով ուզում է թող գժվի ,ու ով ուզում եմ թող քարերից քամի մի կաթիլ երջանկություն ...Ես չեմ ուզում ,ես տաք ծացկոց եմ ուզում ,որ շինված լինի` մեղմ բույրով,որ կարված լինի անուշ երազով,ու թելը լինի ոչ թե` ոսկուց ,այլ անգնին սիրուց ,ես դա եմ ուզում ...Ագահ եմ չէ՞ ,բայց և մեղմ ասած ես սերը ոսկուց թանկ եմ գնահատում ,ու թե ինչո՞ւ, սերը այդ թանկ, մարդիկ այդքան չեն վերցնում ,պարզիցել ,պարզ է` սերը փող ու պաշտոն չի դառնում ,սերը հանք չէ ,սերը բույր է օդից կախված,սերը ծախված չէ ,հետո էլ ասում են ` ոսկին ազնվական է ...Ուզում եմ ծածկոցս լինի բարակ ,ուզում եմ քո մեղմ ու նուրբ համբյուրը լինի նրա գրկում ,ուզում որ նա շնչի մեղմ ու տաք ,որ ես` գիժս մեղմ քնեմ անձրևի տակ ....
Նայելով մի պահ ինքս ինձ հայելու առաջ ,նայում եմ` ոչ թե հոգնած մարմնիս ,այլ նայում եմ աչքերիս թաց,որ կուրանում են օր -օրի ,կուրանում են ոչ թե անսահման իմ ցավից ,այլ կուրանում են կուրացող իմ սիրուց ,սակայն իմ` սիերլի ,սերս կուրանում է բայց հո չի մեռնում ,ախր ինչպես՞, չկուրանա երբ` աչքերը բացող լույս չկա ,երբ աչքերը բաց է անում նա մեղմ նայում ոչ թե` լույսին արևի ,այլ մեղմ նայում եմ ու փնտրում է մթում կորած լույսը իր,չգտնելով ,նորից փակվում է ,ու մեղմ կուրանում է սերը իմ .....
Մրսում եմ ,բայց մեղմ եմ մրսում ,մրսում եմ քանզի մենությանը տրված մի գրիչ եմ ես,ու երբ մենությունը լուռ մեղեդի է տարծում ,ես սառում եմ ,ես քարանում եմ ,ու սիրահրավում ...նրա մեղեդին անձրև է լացող,նրա սպեղները չորացած տերևներ են մեղմ ,ու երբ մենության մեղմ ձեռքերը հպվում են նրա նուրբ սպեղներին, լսվում է մեռնող տերևի վերջին շունչը ,ու այդ շնչից ես մրսում եմ ,իսկ երգողը` գիժ քամին է ,որ ոչ թե կանգնել է բեմին մենության ,այլ կախվել է աշնանացած մեղմ ամպերից ,ու երբ ամպերը մեղմ գոռում են, ես դրանից իսկ անգամ մրսում եմ ,ես չեմ խլանում ,ես մրսում եմ ........ախր եթե խլանում եմ ,ես չեմ զգում ոչինչ ,ես չեմ լսում մեռնող տերևի վերջին շունչը ,ես չեմ տեսնում ու լսում ,ես կարծես մեռնում եմ սակայն շնչում եմ ,քանզի խլությունը չի սպանում ,այլ ավելի վատ` նա տանջում է ,ու մեղմ քամում ,քամում եմ քեզ ու քո հոգին ,ու վերջում երբ ձայները նորից են հանգրվանում իմ ականջներում,ես լսում եմ մայրամուտի ծերացած մեղեդին ,ու տեսնում եմ նրա դողացող ձեռքերը ծեր ,ու երբ նա մեղմորեն նկարում է իր իսկ վերջը սառած սարերի գրկում ,մի պահ թվում է թե գիշերը չար է ,սակայն չէ ես մայրամուտից ավելի եմ մրսում ,քան մոտեցող մի գիշերվա լուռ սառնությունից .Չէ սուտ է, թե մարդը տարիներ է ապրում .Անգամ` առավոտն ու օրը մեկ անգամ են ապրում ,մայրամուտը նրանց վերջն է բնավ ,իակ արևածագը նրանց դարպասն այս կյանքի ,սուտ է թե` առավոտը նույն է լինում ,քանզի առավոտը մեկ անգամ է ծնվում ,քանզի առավոտը մեկ անգամ է մեռնում ....Սակայն ինչ արած առավոտը վաղը նորից ետ է վերդարնում......
Ես զգում եմ ,ես ուղղակի տեսնում եմ ,ամեն ինչ անսահման է ,սակայն յուրօրինակ ,հավերժ է ամեն բան ,ցավս,սերս,հավատս ու վերջում հույսս .Ինչ արած մրսում եմ ,ինքտել գիտես ,որ մենության գրկում մրսում են հիվանդ հոգիները լուռ ,ինքտել գիտես , դողում են մենության գրկում ուշացած կաթիլներն այս կյանքի,ու ես հասկացա ,որ ուշեմ իջել չորացած գետնին ,դրա համար էլ մնացել եմ կյանքի լուռ պատուհաներին ,այո ինչու չէ՞, ես էլ եմ կաթիլ ,այնել ուշացած,մրսում եմ քանիզ արևն ինձ չի հասնում ,որ տաքացնի ու մեղմ հանի նորից երկինքը կապույտ .......Ես դողում եմ ,գիտես՞ սիրելիս միայն դատարկությունից է դողում դատարկ իմ հոգին ,ու իմ ահարգու ցավան անսիրտ ,չի էլ զգում թե ինչից եմ ես այսքան մրսում ,սակայն կասեմ` անգամ իմ տաք ու այրված ցավից եմ մրսում,անգամ նրա վառվող հայացքից եմ մրսում ,թե ուր չմնաց մենություից էլ չմրսեմ՞ .......
Ես ծացկոց եմ ուզում` շինված քո տեսքով,որ գցեմ վրես ու անուշ քնեմ ,խառնվեմ անձրևի կաթիլների հետ, ու մեղմ ես էլ լաց լինեմ ,առնելով հեռվից եկած քո բույրը մեղմ ,ու նորից կարոտեմ ,ու նորից զգամ ներկայությունը քո ....
Նորից արի՛ իմ մեղմ անձրև ,նորից իջիր՛ ոտքերիս ու ուսերիս մեղմ ,ու նորից ջրի՛ կարոտս մեռած,ու նորից արթնացրու՛ նրան ,արի՛ անձրև իմ ուշացած ,արի՛ ու մեղմ իջիր աչքերիս թաց ,որ աչքերս մենակ չլացեն ,այլ քեզ հետ խառնեն ցավերն իրենց ու մեղմ գլորվեն այտերիցս ցած,ա՜խ իմ ուշացած անձրի կաթիլ,ա՜խ իմ ուշացած վերջին հույսի մեկ կաթիլ ,խնդրում եմ մնա՛ ,մնա՛ ինձ հետ,ես մրսում եմ ,ես քո կարոտով եմ միայն անվերջ տաքանում ,մնա՛ որ ես էլ նույնպես քեզ հետ լուռ արտասվեմ ,անցյալիս համար .......ու կորած երազները մեր նորից եկ՛ գրկենք ,ու միայնակ չդողանք ,ու միայանակ չմրսենք ,արի՛ իմ իսկ ուշացած անձրևի կաթիլ......
Նյութի աղբյուր՝ http://rockvan.blogspot.com/2012/09/blog-post_22.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել