Ժողովուրդ, դուք գիտե՞ք, թե ուր ենք հասել մենք։ էսօր սովորական մարդուն այլևս չի հետաքրքրում, թե որ Մ-ն կմտնեք: Էնքան ա՝ չցրտահարվեն ընտանիքի անդամները, օրվա հացը հայթայթեն, երեխան հագուստի պատճառով դասերից հետ չընկնի, փող չունենալու պատճառով իր հիվանդը չմահանա, վարկերը փակեն, տունը, ունեցվածքը չկորցնեն:
Այսինքն, ով մի կտոր հաց խոստանա, ազգովի գցվելու ենք նրա երախը: Շրջաններում ու հեռավոր գյուղերում պատկերը Երևանից կտրուկ տարբերվում է: Շատերս գաղափար էլ չունենք սովորական քաղաքացու օրվա խնդիրներից: Մանավանդ գյուղացու: Մանավանդ սահմանամերձ:
Ես առաջարկում եմ սեղաններ գցելիս մի քանի ուտելիք պակաս դրեք, հավաքեք, տարեք հեռավոր բարեկամ, ազգական կունենաք, կամ համացանցից հանգիստ կգտնեք մանդարինի կարոտ բալիկների, հավաքվեք մի քանի հոգով, տարեք, բաժանեք, ուրախացրեք ծեր ու մանուկի ու վերադարձեք ձեր տները:
Էսպես Նոր տարին էլ խիղճներդ հանգիստ կդիմավորեք:
Չեք կարողանում տանել, փնտրեք, գտեք մի կարիքավորի ու գումար ուղարկեք:
Այսինքն՝ առաջարկում եմ սեղաններն էս տարի կիսով չափ թեթև սարքենք ու էդ գումարով օգնենք, ուրախացնենք մի քանի ընտանիքի:
Սահմանամերձ գյուղերի մարդիկ մեր թիկունքն են, սահմանամերձ գյուղի բալիկների նոր տարին արժե, որ ուրախ լինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/750361031701499?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել